ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հաստատվել են հոբելյանական միջոցառումների ցանկն ու տարբերանշանը:

Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, որը ևս հանձնաժողովի անդամ է:

Նիստի ընթացքում ամփոփվել և վերջնականացվել է հոբելյանական միջոցառումների ցանկը, որը նախընթաց օրերին հեռավար քվեարկությամբ ձևավորվել էր հանձնաժողովի անդամների կողմից: 

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Լայպցիգի գրքի միջազգային փառատոնում Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսին և քաղաքում նրա հուշատախտակի բացմանը՝ միջոցառումները կարևորելով հոբելյանական տարվա շրջանակում:  Այս համատեքստում նա ընդգծել է Երևանի գրքի միջազգային փառատոնում ևս իսահակյանական գրքերի շնորհանդեսներ նախատեսելու անհրաժեշտությունը:

Միջոցառումների ցանկը հաստատելիս հանձնաժողովն առաջնորդվել է նախանշված հիմնական սկզբունքներով, այն է՝ դրանում անպայմանորեն ներառել Իսահակյան մտավորականին համակողմանիորեն բացահայտող գրահրատարակչական ծրագրեր, գիտաժողովի անցկացում, դպրոցականների մասնակցությամբ կրթական ծրագրեր՝ ապահովելով ներառականությունը և այլն: Առանձնակի կարևորվել են բանաստեղծի հայրենի Գյումրիում և հատկապես Գյումրիի թանգարանում անցկացվող միջոցառումները, ինչպես նաև արտերկրում՝ Փարիզում և Վենետիկում հուշատախտակների բացումը և ցուցահանդեսների անցկացումը:

Նիստի ընթացքում ներկայացվել և հաստատվել են նաև Իսահակյանի 150-ամյակի տարբերանշանն ու պաստառը, մեկնաբանվել են դրանց նշանակությունն ու առանձնահատկությունները:

Հոբելյանական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև կազմակերպական մի շարք այլ հարցեր: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular