ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Louis Vuitton-ը ներկայացրել է Chocolate Egg Bag ուտելի պայուսակը Զատկի համար՝ 224 եվրո արժողությամբ

ՖՈՏՈ

Այս Զատկին Louis Vuitton-ը ներկայացնում է շոկոլադի դեկադենտական հավաքածու՝ ստեղծված հայտնի հրուշակագործ Մաքսիմ Ֆրեդերիկի հետ համագործակցությամբ։ Chocolate Egg Bag-ը Նորաձեւության տան Egg Bag կուլտային պայուսակի ուտելի մեկնաբանությունն է, որն ստեղծել է Նիքոլ Ժեսքիերը 2019թ. գարուն/ամառ կանանց հավաքածուի համար, տեղեկացրել է Hypebeast-ը։

яйцо.jpg (35 KB)

Ֆրեդերիկը Egg Bag պայուսակի ֆուտուրիստական ուրվագիծը մարմնավորում է շոկոլադի արվեստի օգնությամբ։ Պայուսակի թաղանթը պատրաստված է 70 տոկոս դառը շոկոլադից՝ առաջարկելով խոր, ինտենսիվ համային պրոֆիլ, իսկ բռնակները, գոտին եւ շղթաները վերստեղծվել են 40 տոկոս կաթնային շոկոլադից՝ ստույգ արտացոլելով պայուսակի կաշվե դետալները։

яйцо2.jpg (29 KB)

Մակերեսը զարդարված է Louis Vuitton ֆիրմային մոնոգրամով։ Ներսում 40 տոկոս կաթնային շոկոլադի սալիկն է՝ ջանդույի ընկույզի կրեմով, ինչը անսպասելի եւ հաճելի տեքստուրային հակադրություն է ստեղծում։

яйцо3.jpg (31 KB)

«Պայուսակը» կշռում է մոտ մեկ կիլոգրամ եւ արժե 225 եվրո (մոտ 245 դոլար)։

яйцо4.jpg (23 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը