ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա. կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 12-ին Սերգեյ Լավրովը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի 4-րդ դիվանագիտական ​​ֆորումին։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի ելույթը և երկկողմ հանդիպումները օտարերկրյա գործընկերների հետ։ Ակնկալվում է, որ կքննարկվեն միջազգային օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Անդրկովկասում, Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև առանձին պետությունների հետ հարաբերությունների արդի հարցեր»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը