ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի որոշումները, հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը։

Ալիեւը նշել է, որ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։

«Եթե պատվիրակությունը չմասնակցի Վեհաժողովի նիստերին և չկարողանա քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այս դատարանի որոշումներն անվավեր կհամարվեն։ Մենք զրկված ենք քվեարկելու իրավունքից»,- ընդգծել է Իլհամ Ալիեւը ։

2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն մերժել էր վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։  Բանաձեւին կողմ էր քվեարկել 90, դեմ՝ 76, ձեռնպահ՝ չորս պատգամավոր։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի դեմ քվեարկած 76 պատգամավորների մուտքը երկիր սահմանափակվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular