ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի ապրիլի 6-ին մահացավ Մերձավոր Արևելքի հիանալի փորձագետ և հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին   իրենից հետո թողնելով բազմաթիվ կանխատեսումներ, որոնք իրականանում են սարսափելի ճշգրտությամբ, գրում է tsargrad.tv–ն։

Նա խոսել էր Ուկրաինայի ճակատագրի և արևմտյան կուրատորների դերի մասին դեռ անցյալ դարի 90-ականների վերջին։ «Նրանք ուղղակի վախենում են, ուղղակիորեն Ռուսաստանի վրա չեն գնա, այլ կճնշեն նրան Ուկրաինայի, Բելառուսի, Բալթյան և Կովկասյան երկրների միջոցով», - ասել էր Վլադիմիր Ժիրինովսկին դեռ 1999 թվականին, և նրա խոսքերն իրականություն դարձան: 1998 թվականին էլ նա ասել էր, որ Ուկրաինան չի ընդունվի ո՛չ Ռուսաստան, ո՛չ ՆԱՏՕ, որքան էլ ձգտեն հասնել դրան։ Ինչ վերաբերում է Հատուկ ռազմական գործողության արդյունքներին, ապա Ուկրաինայից ոչինչ չի մնա, բոլոր շրջանները, բացառությամբ վեց արևմտյան շրջանների, որոնց մայրաքաղաքը Լվովն է, կանցնեն Ռուսաստանի դրոշի տակ, իսկ մնացածը կանցնի Լեհաստանի վերահսկողության տակ։

Վլադիմիր Ժիրինովսկին լավ քաջատեղյակ էր քաղաքական ինտրիգներին Մերձավոր Արևելքում։ Ընդ որում նրա կանխատեսումները երբեմն իսկապես սարսափեցնող են: Ահա նրա կանխատեսումը 2030 թվականի Իրանի համար, որը շատ նման է այսօրվա իրադարձություններին: «Իրանն ինքը կարող է կործանվել այդ ժամանակ: Հակաիրանական ուժերը կփորձեն նրա փոխարեն ստեղծել առանձին իրանական Ադրբեջան, Պարսկաստան, Թուրքմենստան և Բելուջիստան: Երկրի բաժանման արդյունքում կհայտնվեն մեծ թվով փախստականներ, որոնք կուղղվեն հյուսիս՝ Կովկաս և Թուրքմենստան»,– ասել էր քաղաքական գործիչը։ Հիմա, երբ Դոնալդ Թրամփը խոստացել է «մինչև 2025 թվականի սեպտեմբերը ջնջել Իրանին աշխարհի երեսից», այդ մարգարեությունը դառնում է չարագուշակ:

Թուրքիան, ըստ Ժիրինովսկու, կկորցնի իր պետականությունը, բայց դրանից քչերը կշահեն։ «ԱՄՆ-ի աջակցությամբ թուրք, սիրիացի, իրանցի և իրաքցի քրդերի հիման վրա, և մոտ 40 միլիոն բնակչությությամբ կստեղծվի նոր Քրդստան պետություն՝  Դիարբեքիր մայրաքաղաքով: Դրանով կսկսվի Թուրքիայի մասնատումը: Այնուհետև Եվրոպան կօգնի Հայաստանին վերադարձնել արևմտյան հայկական հողերը, որոնք դեռ Թուրքիայի մաս են կազմում, Հունաստանը կազատի Կիպրոսը և կպահանջի Իզմիրը: Բուլղարիան կփորձի վերադարձնել Ֆրակիան»,– նման կանխատեսում էր հրապարակվել ЛДПР հեռագրային ալիքում։

Հայաստանն ինքը կբախվի ցնցումների։ 2021 թվականին Վլադիմիր Ժիրինովսկին ասել էր, որ Հայաստանի ներկայիս ղեկավարը երկար չի նստի իր տեղում։ «Թուրքերը Փաշինյանին նստեցրին Երևանում պատերազմ հրահրելու համար։ Բայց փոփոխությունն անխուսափելի է, իսկ ինքը կփախչի։ Ու նա թաքնվելու է ինչ որ տեղ ամերիկյան դեսպանատանը։ Անգամ գուցե նույն Թուրքիայում»,- կանխատեսել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular