ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բաքուն Հայաստանի հետ պատրաստ է ազնիվ համագործակցության։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվում «նոր աշխարհակարգի ճանապարհին» միջազգային համաժողովի ժամանակ, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ ձեռնամուխ են եղել ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղի հետ միասին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Բաքուն Ղարաբաղում ռազմական գործողություն սկսեց, որը տևեց մոտ մեկ օր։ Արդյունքում Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից։

«Բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, թե ինչ ենք մենք ակնկալում Հայաստանից տարածքային ամբողջականության և նրանց Սահմանադրության առումով։ Երբ դա արվի և խաղաղության համաձայնագիր ստորագրվի, ոչ մի խոչընդոտ չի լինի»,- ավարտել է  իր ելույթը Ալիևը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը