ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր հայտնել ենք, որ առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է, իսկ բուժքույրը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

«Վիրահատել են բուժքրոջը, այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում, վիճակը կայուն ծանր է։ Այլ բան ասել չեմ կարող, հուսանք՝ լավ կլինի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։ 

Նշենք, որ ավելի վաղ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular