ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհորդական գործակալները Յուգրայի նորաձևության սիրահարներին առաջարկում են գնումներ կատարել Հայաստանում և թարմացնել իրենց զգեստապահարանը տեղական դիզայներների գործերով: Ծրագիրը ներառում է նաև խորտիկների համտես և շրջայց գեղատեսիլ վայրերով։ Ura.news-ն այդ միտումն է քննարկել «Սիբիրյան արջ» տուրիստական ընկերության տնօրեն Տատյանա Ալֆերովայի հետ։

«Մենք առաջարկներ ենք պատրաստում տարբեր ուղղությունների և երկրների համար հիմնվելով տեղական զբոսավարների և տուրօպերատորների հետ համագործակցության վրա: Երբ տարբեր տարածքներում զբոսավարներ ենք ընտրում, ավելի հետաքրքիր ծրագրեր ենք դիտարկում և ուսումնասիրում հենց այդ երկրները։ Հայաստանն այժմ բավականին սիրված վայր է, և ընդհանրապես, շատ զբոսաշրջիկներ տարբեր պատճառներով իրենց ուշադրությունը դարձրել են այդ հետխորհրդային տարածքի վրա։ Բացի այդ, այնտեղ կարելի է գնալ ռուսական անձնագրով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ինչպես պարզվում է, Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է ոչ միայն իր բնական գեղեցկությամբ ու գաստրոնոմիայով, այլ նաև իր գունեղ նորաձևությամբ։ Դիզայներները հաճախ տեղական արտադրանքը հիմնում են ավանդույթների վրա: Նրանցից ամենահաջողակները նույնիսկ իրենց հագուստները ներկայացնում են հեղինակավոր շոուներում։ «Հայ դիզայներներին, օրինակ, Իտալիայի տարբեր ցուցադրություններում հաճախ են լինում: Երևանում կան բազմաթիվ  տեղական արտադրողների բրենդային բուտիկներ, որոնց արտադրած հագուստն ինքնին որակով չի զիջում համաշխարհային բրենդներին»,- հավելել է Ալֆերովան։

Նորաձևության սիրահարներին նաև խոստանում են տանել կոնյակի գործարան և ցույց տալ Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճը՝ Սևանը, որտեղ բացի զբոսանքից, Յուգրայի կանայք կարող են համտեսել համեղ ծովամթերք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular