ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս Ջուման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի հասցեին ԱՄՆ-ի վերջին սպառնալիքները կարող են միջազգային ուշադրությունը շեղել դեպի ասիական տարածաշրջանում, ընդ որում այնտեղ լիարժեք պատերազմի դեպքում դա, անշուշտ, կարող է ազդել Հայաստանի վրա: Այս մասին հայտարարել է լրագրող Աբբաս Ջուման, գրում է tsargrad.tv–ն։

«Իրանն է, որ հայտարարելով այն, որ Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ է Իսլամական Հանրապետության համար, պաշտոնական Բաքվին և Անկարային կանգնեցրել է փաստի առաջ: Իրանի կրած ցանկացած վնաս կազդի ողջ տարածաշրջանի վրա։ Հայաստանը հույս ունի, որ արյունահեղությունից հնարավոր կլինի խուսափել, և ողջախոհությունը կհաղթի։ Սակայն իրանցիներն իրենք են պատրաստվում ամենավատին ԱՄՆ նախագահի խոստումների պատճառով»,- կարծիք է հայտնել լրագրողը։

Պաշտոնական Թեհրանն այսօր անվտանգության երաշխավոր է, այդ թվում Հայաստանի, բայց ԱՄՆ սպառնալիքները, անշուշտ, կարող են շեղել Թեհրանի ուշադրությունը։ Իրանն այժմ պատրաստվում է լիարժեք պատերազմի: Դա երևում է նրանից, թե ինչպես է այժմ իրանական բանակը մոբիլիզացվում: Սոցցանցերում անընդհատ շրջանառվող տեսանյութերը ցույց են տալիս իրանական բանակի հզորությունը։ «Սա ուժի ցուցադրություն է, երբ տեսնում ենք, թե ինչպես են ակտիվորեն սկսել ցույց տալ հակառակորդին սեփական հրթիռային հնարավորությունները, անօդաչու թռչող սարքերի բանակը: Սա զենքի հասարակ թափահարում չէ: Սա սպառնալիք կամ վերջնագիր չէ: Սա, անշուշտ, փորձ է ագրեսորին ցույց տալ, որ պատերազմը նրա  համար կլինի ծանր փորձություն»,- ասել է Աբբաս Ջուման:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական Թեհրանին խոստացել էր մեծ խնդիրներ՝ աննախադեպ ռմբակոծությունների տեսքով, եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնագիր չկնքեն միջուկային ծրագրի շուրջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular