ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դիվնագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ․ պատմության այս օրը (08 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գնչուների համաշխարհային օր, Ճապոնիա՝ Բուդդայի ծննդյան օր կամ Հանա Մացուրի (Ծաղիկների տոն), Ռուսաստան և Բելառուս՝ Զինկոմիսարիատների աշխատողների օր, Ռուսաստան՝ Ռուսական անիմացիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1948 –ծնվել է  պետական և քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանը։

1964 –ծնվել է երգահան, երգիչ, կիթառահար Արմեն Մովսիսյանը։

1986– ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովն առաջին անգամ օգտագործել է վերակառուցում, ռուսերեն՝ պերեստրոյկա, տերմինը:

1992 - Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ռազմական պահեստում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով տարհանվել է շրջակա բնակավայրերի՝ նաև Երևան քաղաքի մոտ 300 հազար բնակիչ։

- Սիտալչայ ռազմաբազայից, որտեղ տեղաբաշխված է եղել Ռուսաստանի 80-րդ կործանիչների  առանձին 80-րդ ավիագունդը Վագիֆ Կուրբանովը գողացել է Су-25 կործանիչ և այն հանձնել Ադրբեջանին։

1997-Հայաստանը դիվնագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ։

2005- Երևանում տեղի է ունեցել  «Ջազի նշանավորման ամիս» միջոցառման բացումը:

2008- Հանրապետության հրապարակում լազերային շոու ծրագրով հանդիսավորությամբ մեկնարկել է «Երևան - Գունազարդ երկինք 2008» օդագնացության միջազգային փառատոնը, որի ժամանակ օդապարիկները երկինք են բարձրացել ջազ և դասական երաժշտության լավագույն կատարումների ներքո:

2015-ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ, դստեր ու ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ Հայաստան է ժամանել իր ծագման և արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու համար, իսկ առիթը եղել է Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

2016-ապրիլյան պատերազմից հետո համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտումներ չեն արձանագրվել։

2018-«Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները Ծովագյուղում 10 րոպեով փակել են Երևան-Դիլիջան մայրուղին: Տեղի է ունեցել հրմշտոց։

2020-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտարարել, որ «ելակը մտավ բանակ»։

2021- Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 600 դեղաչափ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

217 –դավադրության արդյունքում սպանվել է Հռոմի կայսր Կարակալլան։

1185 —Բյուզանդիայի կայսր Իսահակ 2-րդ Հրեշտակը գահընկեց է արվել սեփական եղբայր Ալեքսեյի կողմից։

1271 —մամլուքների սուլթան Բեյբարսը գրավել է Կրակ-դե-Շեվալյե ամրոցը։

1336 –ծնվել է միջինասիացի նվաճող Լենկթեմուրը։

1480 —կաթոլիկ եկեղեցին հայտարարել է խաչակրաց արշավանք մուսուլմաններից Օտրանտոն (Հարավային Իտալիա) հետ նվաճելու նպատակով։

1513 —ծովագնաց Խուան դե Լեոնը Ֆլորիդան հայտարարել է Իսպանիայի կալվածք։

1525 —լեհ-տևտոնական պատերազմն ավարտվել է Կրակովյան տրակտատի կնքմամբ, ըստ որի Պրուսիան նախկինում լինելով օրդենյան եկեղեցիական պետություն վեր է ածվել հերցոգության Լեհական թագավորության տիրապետության տակ։

1548 – Պերուն հայտարարվել է Իսպանիայի մաս:

1692 –ծնվել է  իտալացի ջութակահար և կոմպոզիտոր  Ջուզեպպե Տարտինին։

1766 —ԱՄՆ-ում արտոնագրվել է առաջին հրշեջ սանդուղքը։

1820– Հունաստանի Միլոս կղզում (Էգեյան ծով) հայտնաբերվել է Միլոսյան Վեներայի քանդակը, որը համարվում է Հելլենիզմի ամենանշանավոր մշակութային գործերից մեկը և ներկայումս պահպանվում է Փարիզի Լուվրի թանգարանում:

1830 —Մեքսիկան արգելել է ԱՄՆ-ի կողմից Տեխասի գաղութացումը։

1848 – վախճանվել է իտալալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետին։

1853 —բացվել է առաջին պաշտոնապես գրանցված շախմատային ակումբը։

1859 –ծնվել է  ավստրիացի մաթեմատիկոս Էդմունդ Հուսերլը։

1869 —ծնվել է ամերիկացի բժիշկ-վիրաբույժ Հարվի Կուշինգը, որը հանդիսանում է ուղեղի վիրահատությունների ստեղծողներից մեկը։

1911– հոլանդացի ֆիզիկոս և քիմիկոս Հեյկե Կամերլինգ Օնեսը հայտնաբերել է գերհաղորդականությունը:

1918 —խորհրդային Ռուսաստանում ռուսական եռագույն դրոշը փոխարինվել է կարմիր դրոշով։

1924 - Աթաթուրքի բարեփոխումների շրջանակում արձակվել է շարիաթի դատարանը։

1938– ծնվել է գանացի դիվանագետ և քաղաքական գործիչ, Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։

1941 –վախճանվել է ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ Մարսել Պրևոն։

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Ղրիմյան օպերացիան, որի ընթացքում Ղրիմն ամբողջությամբ ազատագրվել է գերմանա-ռումինական զորքերից։

1966 —Լեոնիդ Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։

1967 —Կիպրոսի Լամասոլա տարածքում վերսկսվել են հույն-թուրքական բախումները։

1970 - իսրայելական ռմբակոծությունից Եգիպտոսում ավերվել է դպրոց, որի արդյունքում զոհվել է  46 երեխա։

1971– Լոնդոնի մերձակայքում տեղի է ունեցել գնչուների առաջին համաշխարհային ժողովը, որի ընթացքում հաստատվել է նրանց հիմնը և դրոշը:

1971-վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Օպել» ավտոմեքենաների ստեղծող Ֆրից վան Օփելը։

1973– վախճանվել է իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոն։

1980 – հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Տելեստոնը:

1984 —վախճանվել է ռուս խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Պյոտր Կապիցան։

1993 - Մակեդոնիայի Հանրապետությունն անդամակցել է ՄԱԿ-ին։

2010 —Ղրղզստանում գահընկեց է արվել նախագահ Կուրմանբեկ Բակիևը։

2013 – վախճանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը։

2018 —վախճանվել է խորհրդային և վրացական երգչուհի և դերասանուհի Լեյլա Աբաշիձեն։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular