ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շահեցին լոռեցիները․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է  ․  Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը եկած օրվանից կադրային ջարդ է սկսել, որն ակտիվորեն շարունակվում է նաեւ հիմա։ Վարչությունների, բաժինների պետեր են փոխվել ՔԿ-ում: Կոմիտեի մեր աղբյուրներն ասում են, որ ծագումով սպիտակցի Պողոսյանը բարձր պաշտոնների է նշանակում հատկապես իր համերկրացիներին` լոռեցիներին։

Օրեր առաջ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։ Նա ծնունդով Վանաձորից է, աշխատել է ՆԳՆ-ում՝ որպես ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետ։ Պաշտոն է ստացել ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի օրոք։ Մարտիրոսյանը հանրությանը հայտնի է նախորդ տարվա մայիսին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպից։ Երբ Բագրատ սրբազանը երթով գնացել էր ՆԳՆ շենքի մոտ՝ տեղեկանալու, թե Վեհափառ հայրապետի մուտքը խոչընդոտած ոստիկաններն արդյոք պատասխանատվության ենթարկվե՞լ են, Մարտիրոսյանն ասել էր, թե Վեհափառի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել։

ՔԿ նախագահի մեկ այլ որոշմամբ էլ՝ իրեն խորհրդական է նշանակվել Գեւորգ Խաչատրյանը` նույնպես Վանաձոր քաղաքից։ Նա 2023-2025թթ․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի գլխավոր հաշվապահն է եղել, դրանից առաջ` 15 տարի աշխատել է վարկային կազմակերպություններում՝ որպես կառավարիչ, եւ քննչականում աշխատելու համապատասխան փորձ չունի։

ՔԿ մամուլի խոսնակին հարցրինք՝ ի՞նչ խորհուրդներ է տալու Գեւորգ Խաչատրյանն Արթուր Պողոսյանին։ «Աշխատանքի բաժանում, որպես այդպիսին, չկա, դա որոշում է Քննչական կոմիտեի նախագահը, կոնկրետ խորհրդականների դեպքում կատարում են առանձին հանձնարարություն»,- պատասխանեց նա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 08․ 04․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular