ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձառությունը կա, ցանկությունը, կարծես, կա, սակայն այդպես էլ «սայլը» տեղից չի շարժվում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդկային հասարակության արագ զարգացման պայմաններում, երբ կլիմայական փոփոխությունները և շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված խնդիրները մտահոգիչ մակարդակի են հասել, ամբողջ աշխարհում թրենդային է դարձել նաև ատոմային էներգետիկայի ոլորտի զարգացման խնդիրը, քանի որ այն դիտարկվում է «կանաչ էներգետիկայի» կարևորագույն բաղադրիչ։ Ու պատահական չէ, որ աշխարհի տարբեր մասերում հիմա բազմաթիվ ատոմակայաններ են կառուցվում։

Բայց ատոմային էներգետիկայի ոլորտի զարգացման համար նախատեսված տեխնոլոգիաների ամեն երկիր չի տիրապետում, և ընդամենը հաշված թվով պետություններ են, որ կարող են այս հարցում մասնագիտական աջակցություն տրամադրել։ Ու այդ պետությունների միջև նույնիսկ որոշակի մրցակցություն կա։ Օրինակ՝ Ռուսաստանն ու Չինաստանը բազմաթիվ երկրներում նախատեսում են ատոմակայաններ կառուցել, Արևմուտքն էլ իր հերթին է ձգտում ներգրավվել այս ոլորտում։ ԱՄՆ-ը այլ երկրներում փորձում է իրականություն դարձնել մոդուլային ատոմակայանների զարգացման իր կոնցեպտը։ Իսկ Գերմանիայում, որը տասնամյակներ շարունակ զերծ էր մնում ատոմակայանների կառուցումից, որոշել է զարգացնել իր ատոմային էներգետիկան՝ էներգակիրներից իր կախվածությունը նվազեցնելու նպատակով։

Պետք է նկատի ունենալ, որ ատոմային էներգետիկայի ոլորտում տեխնոլոգիաներն անընդհատ զարգացում են ապրում, և նորագույն լուծումների կիրառումը միշտ արդիական է մնում։ Հայաստանը, որն անցած դարի 60-ական թվականներից սկսած արդեն հասանելիություն ուներ ատոմային էներգետիկայի տեխնոլոգիաներին, տասնամյակներ շարունակ տարածաշրջանում միակն էր այս տեսանկյունից։ Նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ ու հզորությամբ մի քանի անգամ Հայաստանին գերազանցող Թուրքիան հասանելիություն չուներ այս տեխնոլոգիաներին, ու միայն վերջերս է, որ Թուրքիայում սկսել են ատոմակայաններ կառուցելու նախագծեր իրականացնել։

Այսինքն, ի սկզբանե Հայաստանն այս ոլորտը զարգացնելու և մասնագետներ պատրաստելու տեսանկյունից ժամանակ ու մեծ հնարավորություններ է ունեցել։ Բայց այլ հարց է, որ այդ հնարավորությունները չեն օգտագործվել։ Ավելին, երբ մի շարք երկրներ ուղղակի կարող էին երազել ատոմակայան ունենալու մասին, Հայաստանում զարմանալիորեն որոշվեց դադարեցնել ատոմակայանի գործունեությունը, ապա համոզվելով, որ սխալ որոշում է ատոմային էներգետիկայից հրաժարվելը, որոշվեց նորից վերագործարկել Մեծամորի ատոմակայանը։

Մյուս կարևոր հարցն այն է, որ հին ատոմակայանի կյանքն անընդհատ երկարաձգվում է, այս անգամ՝ մինչև 2036 թվականը, ու այդպես էլ օդում կախված է մնում նոր ատոմակայան ունենալու հարցը։ Երևի թե չի եղել մի տարի, որ կառավարության մակարդակով այս հարցը չքննարկվի, բայց այլ բան է քննարկումը, այլ՝ ռեալ պայմանավորվածություններն ու գործողությունները։ Մե՛կ խոսվում է, որ ռուսներն են նոր ատոմակայան կառուցելու, մե՛կ նշվում է ամերիկյան մոդուլային ատոմակայանների տեղակայման հնարավորության մասին։ Հետո էլ տեղեկություններ են տարածվում, թե ատոմակայան կառուցելու համար, ԱՄՆ-ից և ՌԴ-ից բացի, քննարկումներ են իրականացվում նաև Կորեայի և Չինաստանի հետ։

Բայց տարիներն անցնում են, իսկ սայլն այդպես էլ տեղից չի շարժվում։ Լավագույն տարբերակը կլիներ այն, եթե ունենայինք միանգամից երկու տարբեր կենտրոնների կողմից կառուցվող կայաններ, ինչպես որ Թուրքիան չի բավարարվում ռուսների կողմից կառուցվող ատոմակայանով և փորձում է նաև չինական կողմին հրավիրել երկրի այլ մասում ատոմակայան կառուցելու համար։

Մինչ Հայաստանի դեպքում, որի համար ատոմային տեխնոլոգիաները նոր չեն, նույնիսկ մեկ նոր ատոմակայանի կառուցման հարցը չի լուծվում ու անընդհատ ձգձգվում է, Ադրբեջանը նոր ատոմակայան ունենալու հայտ է ներկայացնում, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի դիրքերի համար ատոմային էներգետիկայի ոլորտում։ Պատահական չէ, որ թուրքական ու ադրբեջական կողմերը տարիներ շարունակ բողոքել են Մեծամորի ատոմակայանի շահագործման դեմ, թե իբր այն վտանգ է ներկայացնում իրենց համար, սակայն դա չի խանգարում, որ իրենք ցանկանան սեփական ատոմակայանն ունենալ։

Ցավալին այն է, որ, ընդհանրապես, արդեն սովորական երևույթ է դարձել, որ Հայաստանում միշտ խոսվում է տարբեր խոշոր նախաձեռնությունների իրականացման մասին, բայց դրանք գործնական տեսք չեն ստանում ու ընդամենը հանրությանը կերակրելու հարց են լուծում, իսկ այդ ընթացքում Հայաստանը հետ է մնում խոշոր տարածաշրջանային նախագծերից։ Մեր երկրում անգամ տարիներ շարունակ չեն կարողանում Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի նախաձեռնությունն իրականություն դարձնել, ուր մնաց նոր ատոմակայանի հարցը գլուխ բերվի։

Ի տարբերություն մեզ, մեր հակառակորդ երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, կոնկրետ նախաձեռնություններն իրականություն են դարձնում և արդյունքում ավելի ու ավելի են մեկուսացնում Հայաստանը։ Այս առումով մենք լուրջ մտածելու տեղ ունենք, և քանի ուշ չէ, պետք է սթափվել ու անցնել կոնկրետ գործողությունների։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular