ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առցանց հարթակ, որը կամրապնդի «պետություն-գործատու-աշխատանք փնտրող» կապը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ: Նախագծով հնարավորություն է տրվում աշխատանք փնտրող անձանց առցանց եղանակով՝ e-work հարթակի միջոցով հաշվառվելու և ստանալու ծառայություններ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից, իսկ գործատուներին՝ առցանց եղանակով հարթակի միջոցով գրանցվելու, ինչը հնարավոր կդարձնի գործատուների համար կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներգրավվելու զբաղվածության պետական ծրագրերում և համալրելու իր մոտ առկա թափուր աշխատատեղը։ Հարթակը նպատակ ունի մեկտեղելու հայաստանյան աշխատաշուկան պետական հարթակում, կամուրջ ստեղծելու գործատուների և աշխատանք փնտրողների միջև, ինչպես նաև ամրապնդելու պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը:

Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է աշխատանք փնտրող անձանց և գործատուների առցանց հաշվառման ընթացակարգի ապահովում՝ համապատասխան տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով։

Այս նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է կառավարության ծրագրի 2.3 բաժնի «Թվայնացում» ենթաբաժնից, որում, որպես Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն, առանձնացված է թվային արդիական միջավայրի ստեղծումը, որի համար նախատեսված միջոցառումներից են հանրային ծառայությունների թվայնացումը, դրանց առցանց հասանելիության ապահովումը, նույնականացման և իրավասությունների ճանաչման արդիական համակարգի ներդրումը, պետական և համայնքային ծառայությունների մեկանգամյա դիմումի համակարգի ներդրումը՝ բացառելով քաղաքացուց տեղեկություններ պահանջելու դեպքերը, եթե այն արդեն առկա է տեղեկատվական որևէ շտեմարանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular