ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի սահմանապահները զգոն են, կուտակումներ կան. ի՞նչ է հայտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

MediaHub-ն արդեն մի քանի օր է գրում է, որ սահմանային գոտու լարվածություն ու կրակոցներ կան ոչ միայն Սյունիքում, այլ նաև Տավուշում է լարված իրավիճակը։ Ադրբեջանի կեղծ «խաղաղությունը» կրակոցներով և կուտակումներով է ուղեկցվում, ՀՀ կառավարությունից՝ զրո արձագանք։ Մինչդեռ, ադրբեջանցիներն իրենք կրակում են, մի հատ էլ հաղորդագրություն տարածում, թե հայկական կողմն է կրակել ու խախտել հրադադարը։

Ավելի վաղ այսօր MediaHub-ը գրել էր, որ, 2-րդ օրն է, լարված է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի և Սյունիքի ուղղությունները, «Մեհրաբ»-ի դիրքի ուղղությամբ ադրբեջանցիների կուտակումներ են, մեր կողմից համար 1 է տված։

Ի՞նչ իրավիճակ է Կիրանցի ու Ոսկեպարի հատվածում․ MediaHub-ը զրուցեց տավուշցի բնակչի հետ, ով նշեց, որ ոչ միայն կուտակումներ կան, այլ սահմանապահների շրջանում տրված է զգոնության կոչ, հնարավոր է, որ հարձակում կամ սադրանք լինի։

«Կուտակումները նկատելի չեն, բայց, այո, կան կուտակումներ։ Երևացող տեղերում մենք չենք տեսնում, բայց բոլորն էլ արդեն հասկանում են, որ կուտակումներ կան։ Անգամ ներքին խոսակցություն կա սահմանապահների շրջանում, որ տրված է զգոնության կոչ, հնարավոր է` հարձակում կամ սադրանք լինի, հնարավորինս շուտ նկատելու համար»,- նշեց տավուշցի մեր զրուցակիցը։

MediaHub-ի տեղեկություններով` այս տարի Կիրանցում, Ոսկեպարում չեն իրականացրել գարնանացան, վախենում են, քանի որ սահմանին մոտ է։

«Այո, գարնանացան չի իրականացվել, տարածք էլ, մեծ հաշվով, չի էլ մնացել, ոռոգվող տարածքների մեծ մասը հանձնվել է թշնամուն։ Իսկ որ տարածքներն էլ մնացել են, որի վրա պետք է գարնանացան անեին, խիստ սահմանային են դարձել, դաշտերում աշխատելն ոչ միայն վտանգավոր է, այլ նաև հաճելի էլ չի մի քանի տասնյակ մետրի վրա, թշնամու աչքի առաջ գյուղատնտեսությամբ զբաղվելը»,– ասաց մեր զրուցակից Կարենը։

Նա նաև հավելեց․ «Մարդկանց մեջ այդպիսի խուճապ չկա, սակայն, ավելի են զգոնացել, ավելի պատրաստ են գործողության ցանկացած պահի, տարածքից շատ չենք հեռանում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular