ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳՆ խայտառակ արձանագրումը. Միրզոյանի հիմնարկը՝ Բաքվի թեզերի գեներատոր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44–օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի թիմը և նրա կցորդը դարձած ԱԳՆ-ն բազմաթիվ խայտառակ հայտարարություններ է արել, բայց նախօրեին արած հայտարարությունը վեր է բոլոր տեսակի պատկերացումներից։ Արարատ Միրզոյանի հիմնարկը հարցմանն ի պատասխան հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։

Օրերս Գերմանիայի նախագահի հետ ասուլիս տված Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»»։

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», - նշել են Արտգործնախարարությունից։

ԱԳՆ-ն այս կերպ փորձում է պատասխանատվությունն իր վրայից գցել և ամբողջությամբ բարդել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ոչինչ չասող հրամանագրի վրա։ Առավել ևս այսօր, երբ հայկական կողմն անմռունչ կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները, իսկ Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու փոխարեն պատրաստում է ռազմական նոր էսկալացիայի, Նիկոլ Փաշինյանն ու նրա ենթակաները փորձում են նոր քավության նոխազներ փնտրել, թե նախկինում կատարած իրենց դավաճանություններն արդարացնելու և թե նոր դավաճանությունների համար մեղավորներ կարգելու նպատակով։ Փաշինյանի իշխանությունը երբեք չի ճանաչել ոչ Լեռնային Ղարաբաղը և ոչ էլ, առավել ևս, Սամվել Շահրամանյանի ընտրությունը, փոխարենը հաճույքով ճանաչում է Շահրամանյանի ստորագրած լուծարման հրամանագիրը` այդ կերպ ևս մեկ կռվան տալով Ադրբեջանի ձեռքին։

Մերի Գալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular