ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով հանրապետության խորհրդարանում, հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և հայկական պետականության ապագան ապահովելու համար ղարաբաղյան շարժման դադարեցման անհրաժեշտության մասին։ Ընդդիմությունը կարծում է, որ կառավարության ղեկավարը մեկը մյուսի հետևից զիջումների է գնում Բաքվին, սակայն հայերը ևս պատրաստ չեն Ղարաբաղի համար կռվել, գրում է ng.ru–ն։

Ադրբեջանական «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն կարծում է, որ ինչ էլ որ լինի, Փաշինյանը ճիշտ որոշում է կայացրել։ «Ի տարբերություն ընդդիմության, նա հասկանում է, որ ղարաբաղյան շարժման շարունակությունն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտներից մեկն է, այն անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ և փաստաթղթի վավերացումից հետո դրա շարունակությունը ցույց կտա, որ ոչինչ չի փոխվել»,- ասել է նա ng.ru-ի հետ զրույցում։

Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովն էլ կարծում է, որ Փաշինյանի այս և նմանատիպ այլ հայտարարությունների պատճառը Բաքվի հետ ամեն գնով խաղաղություն հաստատելու ցանկությունն է: Եթե «խաղաղության օրակարգը» չավարտվի համաձայնագրի ստորագրմամբ, նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները կորոշեն, որ նա ամբողջությամբ ձախողվել է կառավարության ղեկավարի պաշտոնում։

Նրա կարծիքով դժվար է ասել, թե քանի մարդ է աջակցում Փաշինյանի քաղաքականությանը, բայց ավելի շատ հենց փախստականներն են ցանկանում շարունակել պայքարը Ղարաբաղի համար։ «Ամեն դեպքում, այն աջակցությունը, որն ուներ Փաշինյանի թիմը երկրի ղեկավարման սկզբում, այլևս չկա և, ամենայն հավանականությամբ, չի լինի»,- կարծիք է հայտնել փորձագետը։ Միաժամանակ Եվստրատովը չի հավատում, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կհամաձայնի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Նախ, Բաքուն որևէ կերպ չի տուժում համաձայնության բացակայությունից։ Երկրորդ, Ադրբեջանի իշխանությունները զիջումների գնալու Փաշինյանի պատրաստակամությունը համարում են իրենց դիրքերն էլ ավելի ամրապնդելու հնարավորություն։

Քաղաքագետ Միքայել Զոլյանն էլ, ընդհակառակը, համոզված է, որ հայերի մեծամասնությունը չի ցանկանում շարունակել պայքարը Ղարաբաղի համար: «Ձևակերպումն ինքնին մի քիչ տարօրինակ է, քանի որ Ղարաբաղյան շարժումը վաղուց է ավարտվել: Այդպիսով Փաշինյանը, հավանաբար,  ազդանշան է ուղարկում Թուրքիային և Ադրբեջանին, որ Երևանը չի պատրաստվում պայքարել ԼՂՀ վերածննդի համար:

Հայրենասիրական դիսկուսի շրջանակներում դեռևս կարելի է հայտարարել հակառակը, բայց բանն այն է, որ ոչ մեկը չի ցանկանում վտանգել իր կյանքը: Հնարավոր է, որ եթե այս պահին լիներ  Հայաստանի հաղթանակի գոնե մեկ քիչ թե շատ իրատեսական սցենար, ապա տրամադրություններն այլ կլինեին»,- եզրափակել է Զոլյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular