ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի համաշխարհային օր,  Առողջության համաշխարհային օր, Հայաստան՝ Մայրության և գեղեցկության օր, Մոզամբիկ՝ Կանանց օր, Ռուանդա՝ Ցեղասպանության հիշատակի օր, Ռուսաստան՝ Զոհված ստորջրյա նավաստիների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1864— Շուշիում հիմնվել է Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցը, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։

1858 –ծնվել է  գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն։

1915-թուրքերի հարձակումով սկսվել են Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Երկուստեք կատաղի հրաձգություն է սկսվում։ Վանեցիները հաջողությամբ հետ են մղել հակառակորդի գրոհները և ոչնչացրել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։

1922- Մոսկվայում հիմնվել է Հայ արվեստի տունը:

1937 –ծնվել է հայ ռեժիսոր, դերասան Վարուժան Խտշյանը։

1979- բացվել է Երևանի Երիտասարդության պալատը:

1995 –վախճանվել է դերասանուհի Լենա Փաշինյանը։

2006-Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել: 

2013-Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում տեղի է ունեցել արտակարգ դեպք. ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի երկու երեխաներ։

2015-«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը և «Հիմնադիր խորհրդարան»-ի ևս 4 անդամներ ձերբակալվել են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։

2016-ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն, բայց տալով մեկ զոհ հետ են շպրտվել։

2019- «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

2020- Արցախում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը:

2021- Մայրության և գեղեցկության տոնի առթիվ «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիան կառավարության շենքի մոտ ավարտվել է բռնություններով, կոշտ ուժի կիրառմամբ ոստիկանները մի խումբ կանանց են բերման ենթարկել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1498 —վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդ Վալուան։

1506 —ծնվել է իսպանացի կաթոլիկ սուրբ, Ճապոնիայի և Հնդկաստանի քարոզիչ Ֆրանցիսկ Կսավերսկին։

1614 –վախճանվել է հույն նկարիչ Էլ Գրեկոն։

1652— հոլանդացի ճանապարհորդ Յան վան Ռիբեկը Հարավային Աֆրիկայում հիմնել է Քեյփթաուն բնակավայրը։

1738 —Հռոմի պապ Կլիմենտ 12-րդը հատուկ բուլլայով մեղադրել է ազատ քարագործներին՝ մասոններին, երկերեսանիության, ցուցամոլության, հերետիկոսության և այլանդակությունների մեջ, մեղքերի շարքում հատուկ նշվել է նրանց գործունեության խորհրդավորությունը և գաղտնիությունը։

1762 —վախճանվել է իտալացի հանրահայտ ջութակագործ Պիետրո Գվարներին։

1767 —Բիրմա-Սիամական պատերազմի ընթացքում բիրմայական ուժերի կողմից գրոհով վերցվել և լրիվ ավերվել է Այուտտախա քաղաքը, որը հանդիսացել է համանուն պետության մայրաքաղաքը։

1770 –ծնվել է  անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Վորդսվորթը։

1772 –ծնվել է ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ Շառլ Ֆուրիեն։

1795— Ֆրանսիայում ընդունվել է օրենք, որը սահմանել է մետրը և կիլոգրամը որպես չափման միավոր։

1795 –վախճանվել է  թուրք սուլթան Աբդուլ Համիդ 1-ինը։

1823 —վախճանվել է ֆրանսիացի գիտնական և գյուտարար Ժակ Ալեքսանդր Շարլը, որը հանդիսանում է օդապարիկի հայտնագործողը։

1827 —անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը սկսել է վաճառել իր ստեղծած ծծմբե լուցկիները։

1836 —վախճանվել է անգլիացի գրող, լրագրող և փիլիսոփա Ուիլյամ Գոդվինը, որը հանդիսանում է ուտիլիտարիզմի և անարխիզմի հիմնադիրը։

 1926 —բրիտանուհի Վիոլետտա Գիբսոնը սպանության նպատակով կրակել է Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի վրա, սակայն արձակած գնդակը միայն մասնակի վնասել է Մուսոլինիի քիթը։

1927— ամերիկացի գիտնական Հերբերտ Այվսն իրականացրել է աշխարհում առաջին հեռուստահեռարձակումը մեծ տարածության վրա (Նյու Ջերսիից Նյու Յորք), փոխանցելով ԱՄՆ-ի այն ժամանակվա առևտրի նախարար Հերբերտ Հուվերի պատկերը, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի նախագահ։

1939— ծնվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան («Կնքահայրը», «Ապոկալիպսիսը հիմա»)։

1939- ֆաշիստական Իտալիան հարձակվել է Ալբանիայի վրա։

1945 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան ռմբակոծիչները խորտակել են ճապոնական  «Յամատո» ֆլագմանը, որի արդյունքում զոհվել է ավելի քան 3 000 մարդ։

1946-ԽՍՀՄ-ի կազմում կազմավորվել է Քյոնինսբերգի մարզը՝ ներկայիս Կալինինգրադի մարզը։

1947 –վախճանվել է ամերիկացի գործարար Հենրի Ֆորդը։

1954— ծնվել է Հոնկոնգցի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, կասկադյոր Ջեքի Չանը։

1957 —Նյու-Յորքի վերջին տրոլեյբուսն իրականացրել է իր վերջին երթուղին։

1969—հրապարակվել է RFC-1-ը,  այդ օրը համարվում է ինտերնետի ստեղծման խորհրդանշական օր։

1989 —Նորվեգական ծովում խորտակվել է խորհրդային «Կոմսոմոլեց» ատոմային սուզանավը։

1994 —սկսվել է ցեղասպանությունը Ռուանդայում (սպանվել են թիկնազորի բելգիացիները և վարչապետը, ընդհանուր հաշվով 100 օրվա ընթացքում սպանվել է մոտ 937 000 մարդ)։

2003- ամերիկյա–իրաքյան պատերազմի ժամանակ ամերիկյան բանակը գրավել է Բաղդադը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular