ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 4-ին «Մի կաթիլ մեղրի» պատմություն և կրակոցներ են տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արուճ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը քրեական ոստիկանությունից փոխանցել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչություն, որից հետո Արուճ գյուղ են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, նույն գյուղի դպրոցի մոտ նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սամվել Հ.-ն իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից մի քանի կրակոց է արձակել նույն գյուղի բնակիչ 31-ամյա Ֆահրադ Հ.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Իսկ նշված ավտոմեքենայում այդ պահին եղել է նաև Արուճ գյուղի բնակիչ 20-ամյա Սերգեյ Ա.-ն։

Կրակոցների հետևանքով վնասվել է նշված ավտոմեքենայի հետևի հողմապակին, հետևի ձախ լուսարձակն ու անվաթևը։

Դեպքի փաստով քրեական ոստիկանության Արագածոտնի վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Չի բացառվում, որ այն նախաքննության ընթացքում վերաորակվի՝ որպես սպանության փորձ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Սամվել Հ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են նշված «Mercedes»-ը և կրակված պարկուճներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է ավտոմեքենան արագ վարելն ու իրար չզիջելը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular