ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը օրեր առաջ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևանի քրեական վարչության և մարզային քրեական վարչություննների պետերին փոխանցել է ՀՀ  ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականը, որ քրեական ոստիկանները պետք է շարունակեն էլ ավելի ուժեղացված պայքարը քրեական տարրերի դեմ, այդ թվում՝ հայտնաբերեն հետախուզման մեջ գտնվողների, անգամ եթե հետախուզվողը գտնվում է Հայաստանից դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օպերատիվ խորհրդակցությունից հետո ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով հետախուզվողների՝ ՀՀ Քր.Օր-ի տարբեր մեղադրանքներով, հայտնաբերել են նաև մեծ քանակի ապօրինի զենք-զինամթերք, քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում եղել են դեպքեր, որ քաղաքացիներն ինքնակամ ոստիկանություն են ներկայացրել իրենց մոտ եղած զենք-զինամթերքը ու այնքան շատ է հայտնաբերված զենք-զինամթերքը, որ կարելի է մի ամբողջ գունդ զինել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, օրեր առաջ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական վարչության մի քանի աշխատակիցներ մեկնել են Վրաստան ու պատճառը եղել է այն, որ քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմած ու տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» սպանած «Կոկո» մականվան քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։

ՀՀ քրեական ոստիկանները, ապա նրանց միացած Վրաստանի ոստիկանության նրանց գործընկերները պարզում են «Կոկո»-ի ենթադրյալ գտվելու վայրն ու տաք հետքերով հայտնաբերում են նրան, ով տեղափոխվում է Վրաստանում գտնվող համապատասխան բանտ։

Այս պահին կատարվում են թղթաբանական աշխատանքեր, որպեսզի «Կոկո»-ին արտահանձնեն Հայաստան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular