ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն։ Նա նաև կիսվել է իր որոշ մտքերով,  որոնք կարող են օգտակար լինել աշխարհի տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում գտնվող մարդկանց։

Մաս 1

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մտածում են իմ մասին և մտովի իմ հետ են, ովքեր անհանգստանում են, աղոթում են իմ համար, նամակներ են գրում և պարզապես անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ հիմա տեղի է ունենում աշխարհում, մեր երկրում և, ընդհանրապես, մեզ բոլորիս հետ։

Այս խոսքերը  ես կցանկանայի նվիրել իմ ուսուցիչներին՝ իմ սիրելի ծնողներին (ցավոք արդեն հեռացած) և իմ սիրելի ավագ քրոջը։ Հենց նրանք օգնեցին ինձ տեսնել այս  հիասքանչ աշխարհը և գնալ այն ճանաչելու ու ինքնաճանաչման ճանապարհով։ Նրանց հետ միասին՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև իմ մյուս ուսուցիչներին՝ բոլոր նրանց, ովքեր դեր են խաղացել իմ՝  որպես անհատի ձևավորման գործում։

Նրանք ապացուցեցին ինձ,  որ փնտրող,  ի հեճուկս բոլոր դժվարությունների ու  մարտահրավերների իր ճանապարհն անցնող մարդուն կարելի է օգնել։ Օգնել՝ գտնելու իր որոնումների ամենակարևոր պահերը։ Բայց դա անել շատ զգույշ, որովհետև մեզնից յուրաքանչյուրն ունի հասունացման և տեղեկատվության ընկալման տարբեր արագություն։ Շատ բան, ինչ ինձ ասում էր հայրս, ես հասկացել եմ միայն հիմա։

Մենք բոլորս տարբեր ձևով ենք լսում և ընկալում նույն բառերը։ Ուստի յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն հասնի իր ընկալման կետին՝ անցնելով տանջալի, երբեմն շատ ցավոտ, բարդ «հղիության» ճանապարհով և պատրաստ լինի ամենադժվար, երբեմն կյանքի համար վտանգավոր ծննդին։

Միայն այդ գիտելիքը ծնելով քո մեջ, հենվելով  փորձի և անցյալի հիշողության վրա, կարելի է այդ գիտելիքը դարձնել ամբողջական, թույլ չտալ երկիմաստություն, դարձնել այն քո առանցքը, որի շուրջ էլ կկառուցվի լիարժեք, սիրով լեցուն կյանքը։ Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց այս դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ։

Ով ականջ ունի՝ թող լսի։ Ով աչք ունի՝ թող տեսնի։ Ով բանականություն ունի՝ թող գիտակցի։ Մտածողն ու փնտրողը թող հասկանան։ Եղիցի լույս: Բարին, դրականը թող հավերժ լինեն մեր աշխարհում։

Ես սա ասում եմ, որպես աշխարհի մարդ՝ հայկական ոգով, Աստծուն առանց վախի և ցանկությունների ծառայող, բոլորին և ամեն ինչ իր շուրջը սիրող, հավերժ սովորող, իրեն և աշխարհը ճանաչող, իր կնոջ՝ Վերոնիկայի հետ մեկ ամբողջություն կազմող, մտքեր մեկնաբանող, մեկ ընդհանուր տարածքում մարդկանց, նախագծեր և գաղափարներ միավորող, անցյալն ու ապագան, Հայաստանն ու աշխարհը որպես կամուրջ կապող, հաշտ ինքն իր հետ և  անհատուցելի պարտքի գիտակությամբ Տիրոջ առջև` պարզապես երջանիկ մարդ լինելու հնարավորության համար:

Ռուբեն, որդի Կառլենի»։

Մաս 2֊ը, որտեղ Ռուբեն Վարդանյանը ներկայացնում է իր աքսիոմները, նախատեսվում է հրապարակել հաջորդ կիրակի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular