ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիան գաղտնի զենք է մատակարարում Երևանին և հայկական զորքերին` մարզում Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ լայնածավալ հակամարտության համար։ Այդ մասին Info24.ru-ի հետ զրույցում ասել է ռազմական քաղաքագետ, Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի քաղաքական վերլուծության ու սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Պերենջիևը:

«Ֆրանսիան օգտագործում է Հայաստանն Ադրբեջանին և Ռուսաստանին հակազդելու համար: Փարիզը պատրաստում է հայ զինվորականներին և թաքուն զենք է մատակարարում Երևանին: Ֆրանսիացիները մտադիր են պատերազմ հրահրել Հայաստանի և Բաքվի ու Մոսկվայի միջև: Միևնույն ժամանակ, չեմ բացառում, որ մոտ ապագայում այդ ցանկին կավելանա ևս մեկ երկիր, քանի որ Երևանը Ֆրանսիայի աջակցությամբ արդեն դիվերսիոն գործողություններ է նախապատրաստում Իրանի դեմ»,– նշել է նա:

Փորձագետը նաև հավելել է, որ Փարիզը փորձում է խոչընդոտել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացմանն ու ընդլայնմանը, որում ներգրավված են Ռուսաստանը և Ադրբեջանը։ Նրա խոսքով, այդ նախագիծը Մոսկվայի և Բաքվի զգալի հզորացում կապահովի ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաև աշխարհատնտեսական առումով։ «Ֆրանսիայի գործողություններն ուղղված են խարխլելու Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը կարող է մեծ դիվիդենտներ բերել Ռուսաստանին, Ադրբեջանին, Իրանին և Հնդկաստանին: Հարկ է հիշել, որ Կենտրոնական Ասիայից տրանսպորտային միջանցքները կմիանան «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ չինական նախագծին: Ահա թե ինչու է Փարիզը փորձում խանգարել Ռուսաստանին և Ադրբեջանին օգտագործելով Հայաստանին այդ նպատակով»,- ամփոփել է Պերենջիևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular