ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ. պատմության այս օրը (06 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Սպորտի խաղաղությանը նպաստելու համաշխարհային օր,  Հայաստան՝ Համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր,  ՀԱՀ՝ Հանրապետություն հիմնադիրների օր, Հունաստան ՝ Անկախության օր, Թաիլանդ՝ Չակրայի օր, Ռուսաստան՝ Քննչական աշխատողների օր: 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1869 –ծնվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը:

1890 –ծնվել է խորհրդահայ իրավաբան Ստեփան Քեչեկյանը:

1904- Սասունի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ թուրքերն անցել են լայնածավալ հարձակման, սակայն  Հրայր Դժողքն իր մարտիկներով կարողացել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: 

1921 - վախճանվել է նշանավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցը։

1956 - ծնվել է հայկական արմատներով  խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ Իգոր Սարուխանովը:

1980 - ծնվել է հայազգի ռուս լրագրող «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ: 

2004-տեղի է ունեցել աննախադեպ ցրտահարություն։ Գրեթե ամբողջությամբ փչացել է ծիրանի բերքը, մասամբ վնասվել են դեղձի այգիները, բանջարեղենը:

2005-Բելգիայի Կորթրիկ քաղաքում բացվել է «Արտաքսում, հետապնդում և ոչնչացում» թեմայով ցուցահանդես նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին:

2009 -վախճանվել է խորհրդահայ օդաչու-փորձարկող Էդուարդ Յոլյանը:

2015-«System of a Down» ռոք խումբը սկսել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր համերգաշարը:

2017 –վախճանվել է ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը:

2019-Ազգային ժողովի ամբիոնից սկանդալային ելույթ է ունեցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը: 

2021- Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակել է Մարտի 1–ի գործով որոշումը, որն է վարույթը կարճելը։  

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1199 – ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ զոհվել է Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը:

1320 -Արբրատյան վանքի աբբատների գլխավորությամբ  հոգևորականները և բարոնները ստորագրել են Արբրատյան հռչակագիրը, որը հաստատել է Շոտլանդիայի անկախությունը:

1483 –վախճանվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ Ռաֆայել Սանտին:

1520 –վախճանվել է իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը:

1528 –վախճանվել է գերմանացի նկարիչ, մաթեմատիկոս Ալբրեխտ Դյուրերը:

1712 -Նյու-Յորքում սկսվել է ստրուկների ապստամբություն:

1748 –իտալիայում սկսվել են Պոմպեյի պեղումները։

1772 -Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը չեղարկել է Պետրոս 1-ինի մտցրած մորուքի հարկը:

1776 -ԱՄՆ-ի անկախության համար մղված պատերազմում տեղի է ունեցել Բլոկ-Այլենդի ճակատամարտը:

1810 -ծնվել է անգլիացի բնաբան Հենրի Գոսսեն, որը ստեղծել է առաջին ակվարիումը:

1814 -Նապոլեոն 1-ինը հրաժարվել է գահից և ֆրանսիայում վերականգնվել է Բուրբոնների տոհմի գահակալությունը:

1820 -ծնվել է ֆրանսիացի ծաղրանկարիչ, գրող, լրագրող, լուսանկարիչ և օդագանաց Նադարը (իսկական անունը Գասպար Ֆելիքս Տուրնաշոն):

1826- ծնվել է ֆրանսիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Գյուստավ Մորոն:

1829 –վախճանվել է նորվեգիացի մաթեմատիկոս Նիլս Հենրիկ Աբելը:

1896 - Աթենքում սկսվել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը:

1899 - Մոսկվայում երթուղի է դուրս եկել առաջին տրոլեյբուսը։

1909-ամերիկացի հետազոտող Ռոբերտ Պիրին առաջին անգամ հասել է Հյուսիսային բևեռ։

1909 -համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ըստ որի անկախացել է Բուլղարիան: 

1917 - ԱՄՆ-ը մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։

1924-Իտալիայում կայացած ընտրություններում ջախջախիչ հաղթանակ են տոնել ֆաշիստները:

1928 -ամերիկացի բիոքիմիկոս Ջեյմս Դյուի Ուոտսոնը ֆրենսիս Կրիկի հետ համատեղ գաղտնազերծել է ԴՆԹ-ի կոդը:

1938 -գիտնական-քիմիկոս Ռոյ Պլանկետտը հայտնագործել է պոլիտետրաֆտորէթիլենը՝ տեֆլոնը:

1941 -Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը ներխուժել է Հարավսլավիա և Հունաստան:

1974 - ԱԲԲԱ խմբի Waterloo երգը դարձել է Եվրոտեսիլ երգի մրցույթի հաղթող:

1984 —Կոկոսյան կղզիների բնակիչները անցկացված ընտրություններում քվեարկել են կղզիները Ավստրալիային միացնելու օգտին:

1985 -ամերիկացի Ուիլյամ Շրյոդերը դարձել է մոլորակի առաջին մարդը, որը դուրս է գրվել հիվանդանոցից արհեստական սրտով:

1992 –վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը:

1994 - խոցվել և վթարի է ենթարկվում Ռուանդայի կառավարության «Dassault Falcon 50» ինքնաթիռը, զոհվել է 10 մարդ, որոնց թվում Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան և Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան, որոնք դեպքից քիչ առաջ ստորագրել էին խաղաղության պայմանագիր: Այս դեպքը պատճառ է դարձել Ռուանդայի ցեղասպանության։

2010 -Ղրղզստանում սկսվել են  «Ապրիլյան դեպքերը»՝ պետական հեղաշրջումը Կուրմանբեկ Բակիևի դեմ:

2022- Մահացել է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular