ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում ուկրաինացի փախստականներին էլեկտրոնային նամակներ են ուղարկել՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում լքել երկրի տարածքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հումանիտար ծրագրով ԱՄՆ ժամանած ուկրաինացի փախստականներին էլեկտրոնային նամակներ են ուղարկել՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում լքել երկրի տարածքը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ծանուցման մեջ նշվում է, որ «կարգավիճակը չեղյալ է հայտարարվել, և երկրի տարածքում մնալու փորձի դեպքում դաշնային կառավարությունը կգտնի ապօրինի ներգաղթյալներին և կարտաքսի»:

Ավելի ուշ իշխանությունները հայտնել են, որ նամակները սխալմամբ են ուղարկվել, ծրագիրը, որով ուկրաինացիները եկել են ԱՄՆ, շարունակում է աշխատել։ Թե քանի փախստական է ստացել նման ուղերձ, հայտնի չէ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը