ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը և Եվրամիությունը ճնշո՞ւմ են գործադրում Հայաստանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեպի Արևմուտք սլացող Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այժմ էլ հայտնվել է այդ Արևմուտքի ճնշումների ներքո։ Վաշինգտոնն ու Բրյուսելը պարտադրում են արագ կնքել խաղաղության պայմանագիրն ու բացել տրանսպորտային հաղորդակցությունները՝ փաստացի ապացուցելով, որ Արևմուտքն է ավելի շահագրգիռ «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը Բաքվում հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ելույթ ունենալով Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված էներգետիկ հարցերով հավաքին ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ խաղաղության պայմանագիրը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ «Ես շնորհավորում եմ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստն ավարտին հասցնելու կապակցությամբ: Նախագահ Թրամփն անհամբեր սպասում է պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը, քանի որ խաղաղությունն ու կայունությունը կապահովեն տարածաշրջանի տնտեսական զարգացումը: Տևական խաղաղությունը վերջ կդնի տարածաշրջանային հակամարտությանը և անվտանգություն ու բարգավաճում կբերի Հարավային Կովկասին: Այնպես որ մենք ողջունում ենք ձեզ խաղաղությանն ուղղված այս համարձակ քայլերի համար», - նշել է Էրիկ Ջեյքոբսը:

Նույն այդ ընթացքում Եվրոպական խորհրդի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Սամարղանդում ընթացող ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի իր ելույթում ասել է, թե Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև սահմանների բացումը կարող է կտրականապես փոխել իրադրությունը և Եվրոպային մոտեցնել Կենտրոնական Ասիայի հետ։ «Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային սահուն անցումները: 30 տարի անց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպային ու Կենտրոնական Ասիային ավելի քան երբևէ կմոտեցնի»,- ասել է Ֆոն դեր Լայենը։ Ուշագրավ է, որ նա հատուկ շեշտում է «սահուն» բառը, ինչը նշանակում է, որ հաղորդակցությունները պետք է լինեն Արևմուտքի կամ նրանց ենթակաների վերահսկողության ներքո։

Ըստ էության, Արևմուտքը շտապում է, իսկ Իրանի շուրջ զարգացումները չեն բացառում, որ Ադրբեջանին թույլատրեն ռազմական էսկալացիա սկսել Հայաստանի դեմ։ Ի դեպ, նախօրեին ամերիկյան կառավարական EXIM բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը 339 միլիոն դոլարի վարկավորումը՝ Boeing ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2026-ի ամառ։

Փաստը, որ Silk Way-ի ինքնաթիռները, ըստ հեղինակավոր լրատվամիջոցների, զբաղվել են զենքի փոխադրմամբ, չի խանգարել ամերիկյան կողմին հաստատել վարկը։ Silk Way-ը համարվում է Ադրբեջանի նախագահի հետ փոխկապակցված ավիաընկերություն և պատերազմի ընթացքում ու դրանից հետո էլ, մինչ օրս, զենք է տեղափոխում Ադրբեջան։

Հասկանո՞ւմ են արդյոք Երևանում այս զարգացումների հետևանքները, թերևս՝ այո, բայց խաղում են Արևմուտքի պարտադրած խաղը։

Նարե Իսպիրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular