ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեդիափորձագետ. Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, վերակողմնորոշվելով դեպի Արևմուտք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է ՀԱՊԿ-ի դեմ ուղղված պահանջները, որպեսզի քողարկի ամերիկացիներից ստացած իր «տնային առաջադրանքների» կատարումը, SMI2-ին նման կարծիք է հայտնել լրագրող, հետխորհրդային տարածքի հետազոտող Վիգեն Հակոբյանը, գրում է glagol.press–ը։

Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը նախատեսող փաստաթուղթը պատճառաբանելով ռազմաքաղաքական դաշինքի «անգործությունը» անդրկովկասյան իր անդամի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Միաժամանակ, Երևանը չի պարզաբանել, թե արդյո՞ք կշարունակի ձեռնպահ մնալ կազմակերպությանն անդամավճարներ վճարելուց։

Հակոբյանը հիշեցրել է, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորվում է ոչ թե ՀԱՊԿ-ին հանրապետության անդամակցությամբ, այլ Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրերով, այդ թվում մինչև 2045 թվականը Գյումրիում 102-րդ ռազմակայանի տեղակայմամբ։ «Ամբողջ իմաստը դա է։ Պարզ է, որ Տաջիկստանը կամ Ղրղզստանն ի վիճակի չեն Հայաստանին ուժային երաշխիքներ տրամադրելու։ Հետևաբար, ՀԱՊԿ-ին անդամակցության «սառեցումն» այդ տեսանկյունից միայն մեկ բան է նշանակում՝ Երևանի վերակողմնորոշումը զենքի այլ մատակարարների ուղղությամբ այնպես, ինչպես  Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էր խստորեն խորհուրդ տվել անել իր այցի ժամանակ», - ասել է փորձագետը հավելելով, որ հիմա, երբ Ռուսաստանը հատուկ օպերացիա է անցկացնում, նա ոչ մի պատճառ չունի Հայաստանին «զենքն էժան գներով, կամ առավել ևս ձրի տալու», ուստի Մոսկվային առանձնապես չի անհանգստացնում այդ Հայաստանին զենքի մատակարարումների «սառեցումը»։

Հակոբյանը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջնագիր էր ներկայացրել Հայաստանից պահանջելով դադարեցնել զինվելը և մատակարարներին վերադարձնել արդեն ստացված զենքերը։ «Այսինքն Նիկոլ Փաշինյանն ամերիկացիներից ստացած իր «տնային աշխատանքն» է կատարում, բայց միևնույն ժամանակ իր գործողությունները պարզաբանում է ՀԱՊԿ-ի դեմ հավակնություններով»,- ընդգծել է փորձագետը։

Այսպիսով, հավելել է Հակոբյանը, Փաշինյանն արգելափակել է ՀԱՊԿ քաղաքական հնարավորությունները և պայմաններ ստեղծել Անդրկովկասում ՆԱՏՕ-ի բլոկի ակտիվացման համար։ Իսկ դա կտրականապես հակասում է Ռուսաստանի ու Իրանի շահերին։ «Արդյունքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանին դեռ չի հաջողվել հաշտության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, նրա գործողությունները ՀԱՊԿ-ի դեմ միայն սրում են Հայաստանի անվտանգության խնդիրները մեծացնելով վտանգի մակարդակը»,- ​​եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular