ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռադիոն ձեռից գնում է․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրել է․

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը դժոխքի է վերածել Ռադիոյի աշխատողների կյանքը: Նա ոչ միայն իր կնոջ նման արցախատյաց է եւ անհանդուրժող, այլեւ, կարելի է ասել, գրեթե տաբու է դրել Արցախին եւ արցախցիներին վերաբերող թեմաների վրա: Գրաքննում է նման նյութերը, արգելել է ցեղասպանության թեման շոշափել: Իսկ հարեւաններին ուղղված «սերը» բացատրում է նրանով, որ չի ուզում թույլ տալ, որ «Ալիսի նման» որդեկորույս մայրերի թիվն ավելանա։

Քոլոյանի պաշտոնավարումից հետո Ռադիոյում, ըստ աշխատակիցների, զզվելի, ապազգային, հակահայ մթնոլորտ է ձեւավորվել: Իրենց արգելված է օրվա իշխանության մասին հրապարակային կարծիք հայտնել սոցցանցերի սեփական էջերում, եւ դա աշխատանքային պայմանագրի կետ է դարձել։ Քոլոյանը գալու օրվանից կամայական ազատումներ է անում, իրավաբանական վարչության պետին է ամիսներ առաջ կամայական նախազգուշացումներից հետո ազատել, հաստիքը կրճատել, եւ օրերս այդ հրամանը դատական կարգով անվավեր է ճանաչվել։

Բաժնի պետերից երկուսին ասվել է, որ իրենցից մեկը պետք է մնա․ թող որոշեն` ով: Բոլորը մազից կախված սպասում են, որ հաջորդ գործազուրկն իրենք են լինելու: Իսկ ինքը` տնօրենը, անչափ մեծ սեր ունի գործուղումների նկատմամբ․ մեկ տարվա մեջ անհաշիվ գործուղումների է մեկնել: Ռադիոն քանդելու համար նրան քարտ-բլանշ է տրված եւ լայն լիազորություններ:

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular