ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ կանայք վիրավորված են Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրել է․

ՊՆ-ի զինվորական եւ քաղծառայող կանայք վիրավորված են վերադասի վերաբերմունքից։ Նախարարության կազմավորումից ի վեր՝ կանանց միամսյակի առիթով իրենք մշտապես մեծարվել են` շնորհավորանքներ, ծաղիկներ ու պարգեւավճարներ ստացել։ Տպավորված են եւ հատկապես հիշում են Վիգեն Սարգսյանի շնորհավորանքը: «Սպաները՝ տոնական հանդերձանքով ու սպիտակ ձեռնոցներով, մուտքից դիմավորում էին, ժպիտ ու ծաղիկներ նվիրում։ Դե, տոնական պարգեւավճարն էլ պարտադիր կար։ Մեծ գումար չէր՝ պահումներով մոտ 38 հազար դրամ էինք ստանում, բայց մեզ գնահատված ու արժեվորված էինք զգում»,- պատմեց կին զինծառայողը՝ փոխանցելով նախարարության կին աշխատողների վիրավորանքը։

Տղամարդկանց միջավայրում աշխատող ու ծառայող կանայք մարտի 8-ը տխուր ու աննկատ անցկացնելուց հետո մտածել են՝ գուցե ապրիլի 7-ի՞ն կարժանանան շնորհավորանքի։ «Բայց շատ կուլտուրական մեզ երեք մատի կոմբինացիա ցույց տվեցին։ Ասացին՝ եթե լիներ, մարտի 8-ին կլիներ։ Վերջ, թեման փակված է։ Նույնիսկ բարձրախոսով չշնորհավորեցին, դա էլ հո փողով չի՞, տարրական հարգանք է, որին չարժանացրին։ Այսքան անտեսված ու արհամարհված երբեք չենք եղել»,- զայրույթը չթաքցրեց կինը։

Ըստ նրա՝ երբ կադրերի վարչությունից նախարարին են ներկայացրել զորքի եւ նախարարության կանանց ցուցակը՝ տոնական պարգեւավճարի հրամանը ստորագրելու համար, չի հաստատել, ասել է՝ գումար չկա, զենք պետք է գնենք։ «Ծիծաղելի ու անհեթեթ պատասխան է տվել։ Այսինքն՝ ուզում եք զենք գնեք, ու տարեկան մեկ անգամ կանանց տրամադրվող այդ 38 հազա՞րն էր ձեզ պակասում։ Էս ի՞նչ ողորմելի վիճակի եք հասել։ Լավ, այնքան սնանկ եք, որ նույնիսկ ՊՆ-ի բյուջեո՞ւմ փող չեք թողել։ Բա ո՞նց է, որ ձեր ղեկավար կազմի, ԳՇ պետի, վարչությունների պետերի համար ամսական 700 հազար դրամ պարգեւավճարը միշտ կա` չի պակասում։ Իսկ երբ հերթը հասնում է մեզ, սահմանափակումներ եք անում։ Լավ, անհարմար չէ՞։ Գոնե մի քիչ տղամարդ եղեք։ Ո՛չ բանակին եք օգուտ տալիս, ո՛չ ներսում եք ձեզնից բան ներկայացնում, ո՛չ դրսում։ Մի քիչ արժանապատվություն ունեցեք, չէր խանգարի՝ մի քիչ էլ կնամեծար լինեիք»,- վրդովված ասում էր զրուցակիցս։

Նրա խոսքով՝ սահմանափակումներից միայն կանայք են տուժում: Տրանսպորտի կրճատումն էլ իրենց «գլխին կոտրվեց»։ ՊՆ աշխատակազմին սպասարկող ավտոբուսների կրճատումից հետո կանայք մնացին հանրային տրանսպորտի հույսին։ «Հիմա մենք ենք մեր գլխի ճարը տեսնում․ յուրաքանչյուրս ամսական 10-13 հազար դրամ ենք հավաքում, տալիս ենք ավտոբուսի վարորդին, որ ժամանակին գործի հասցնի։ Իսկ տղամարդիկ իրենց մեքենաներով են, նրանք միշտ շահեկան վիճակում են»։ Զուցակցիս ասելով՝ մեծարանքի են արժանացել եւ տոնական պարգեւավճարներ ստացել ԱԺ-ի, կառավարության, բանկային համակարգի, օդանավակայանի եւ այլ կազմակերպությունների կին աշխատողները։ «Իսկ ՊՆ կանայք, միամսյակի առիթով, բանակին զենք նվիրեցին»,- հեգնեց զինծառայողը։

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular