ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. երկու աթոռին նստել չի հաջողվի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com-ը «Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. Փաշինյանի տակտիկական պրագմատիզմը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման ֆոնին Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի տոնակատարություններին։ Այդ քայլը հարցեր է առաջացնում Երևանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: dw.com-ն ուսումնասիրել է իրավիճակը:

Վերջին շաբաթների ընթացքում նկատվում է հայ-ռուսական երկխոսության ակտիվացում ավելի քան երկու տարի տևած լարված շրջանից հետո։ Առանցքային իրադարձությունը մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն էր։ Երևանի նախաձեռնած՝ Մոսկվայի հետ այդ հեռախոսազրույցի առիթը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին տեղեկությունն էր։ Միաժամանակ, Հայաստանի վարչապետն օգտվել էր առիթից և հաստատել իր մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին։ Դրան նախորդել էին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի երկու հեռախոսազրույցները։ Նախարարները, ըստ երկու երկրների արտգործնախարարությունների մամուլի ծառայությունների, քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առաջընթացին, ինչը դրական է գնահատվել ռուսական կողմից։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, արձագանքելով դիվանագիտական այդ շփումներին, ընդհանուր առմամբ դրական է գնահատել Մոսկվայի հետ երկխոսության ակտիվացումը՝ նշելով, որ «անընդհատ լարվածությունը» չի կարող արդյունավետ դիվանագիտական ռազմավարություն լինել։ Նա, սակայն, հերքել է այն պնդումները, թե Հայաստանի կառավարությունը հրահանգել է գերատեսչություններին՝ ակտիվացնել շփումները Ռուսաստանի հետ։

Երևանի և Մոսկվայի միջև շփումների ակտիվացման համատեքստը մեծ հետաքրքրություն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծի ֆոնին։ Հիշեցնենք, որ մարտի 26ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված այդ փաստաթուղթը մշակվել է եվրոպամետ ուժերի կողմից, իսկ մինչ խորհրդարան ներկայացնելը հավաքել է մոտ 52 հազար քաղաքացու ստորագրություն։ Հայաստանի իշխանությունները դրա ընդունումը դիտարկում են որպես Փաշինյանի կառավարության «հավասարակշռված ու բալանսավորված» արտաքին քաղաքականության հայեցակարգի գործնական իրականացում։

Սակայն Մոսկվան այլ կերպ է մտածում և այդ օրինագիծն ընկալում է որպես Ռուսաստանից դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության հավանական փոփոխության ազդանշան, որը կուղեկցվի Մոսկվայի գլխավորած կառույցներից Երևանի հնարավոր դուրսբերմամբ՝ ներառյալ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), որը տարածաշրջանային տնտեսական բլոկ է և, բացի Ռուսաստանից և Հայաստանից, ներառում է նաև Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Մարտի 27ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ այդ երկու կազմակերպություններն էլ առաջարկում են նմանատիպ տնտեսական մոդելներ։ «Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, եթե Հայաստանն անդամակցի Եվրամիությանը»,- նշել էր Օվերչուկը։ Կարևորելով տնտեսական համագործակցությունը Հայաստանի համար՝ ռուս պաշտոնյան նաև նշել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին աճել է ավելի քան 50 տոկոսով՝ հասնելով 12,7 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեկ երրորդից ավելին է։

Հայաստանի խորհրդարանում ընդունված վիճահարույց օրինագիծը արժանացել է ընդդիմության կոշտ քննադատությանը, այդ թվում՝ իր հռչակագրային բնույթի համար։

«Այդ օրենսդրական նախաձեռնությունը, ըստ էության, միայն մտադրությունների հայտարարություն է, այլ ոչ թե լիարժեք օրենք, քանի որ այն չի պարունակում կոնկրետ պարտավորություններ և իրականացման մեխանիզմներ»,- dw.com-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Հայաստանի ներկայիս իրավիճակի և Կոպենհագենյան չափանիշների միջև զգալի տարբերությունը, որը պահանջ է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրոպական չափանիշներին մերձեցումը պահանջում է հետևողական քայլեր Հայաստանի և ԵՄ-ի միջև արդեն գոյություն ունեցող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, այլ ոչ թե օրենսդրական ակտերի տեսքով ամպագոռգոռ հայտարարություններ, համոզված է ընդդիմադիր քաղաքական գործիչը։ Ըստ Մինասյանի, աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում նման որոշում կայացնելը ոչ միայն իրական օգուտ չի բերում երկրին, այլ նաև միջազգային ասպարեզում լրացուցիչ հակամարտությունների վտանգ է ստեղծում։

Մինչդեռ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, որը ներկայացնում է ԵՄ-ին անդամակցելու օրինագիծը նախաձեռնողներին, այդ որոշումը որակել է որպես «Հայաստանի ելք անորոշության գոտուց և արտաքին քաղաքական հստակ կողմնորոշման ձևավորում դեպի անվտանգություն, տնտեսական զարգացում և իրական ինքնիշխանություն»։

«Հայաստանը պետք է հրատապ մշակի ԵՄ-ին միանալու ազգային ռազմավարություն՝ ճանապարհային քարտեզով, ԵԱՏՄ-ից դուրս գալը հայտարարի որպես Բրյուսելի հետ բանակցություններ սկսելու պայման, այնուհետև անհապաղ կապ հաստատի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքելու և ազատ առևտրի գոտի ստեղծելու համար»,- ասել է Բաբաջանյանը dw.com-ի հետ զրույցում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular