ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2026 թ. հունվարի 1-ից սպորտային նպաստ կտրամադրվի «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը։

Նշվում է, որ «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստումը իրականացվել է կառավարության 2022 թ. հունիսի 30-ի № 985-Ն որոշման համաձայն: Որոշումն այժմ ուժը կորցրած է ճանաչվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ժամանակ 2022-2024 թթ. սպորտային նպաստ է տրամադրվել որոշմամբ սահմանված արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկները նվաճել են 4 մեդալ, այդ թվում՝ 3 արծաթե մեդալ (ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն և հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևերից) և 1 բրոնզե մեդալ հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևից:

«Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար անհրաժեշտ է, ըստ նախագծում բերված արդյունքների, 2026 թ. հունվարից մինչև «Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերի ավարտը՝ 2028 թ. օգոստոս ամիսը, սպորտային նպաստ տրամադրել մարզիկներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Նախագծով սահմանվում է սպորտային նպաստի տրամադրման կարգը, այդ թվում՝ սպորտային նպաստի տրամադրման ժամկետները: Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2026 թ. հունվարի 1-ից:

Ըստ 2024 թ. արդյունքների, մեկ տարվա համար գումարը կազմում է 292 մլն 200 հազար դրամ:

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular