ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարություններն երբևէ որևէ գործողություն չեն իրականացնում, եթե չեն ստիպում նրանց. Ռութ Մեսինգեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Այսօր աշխարհում 65 միլիոն տեղահանված անձ կա: Այս թիվը վատթարագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Կա ավելի վատ խնդիր՝ սովը 21-րդ դարում, 21-րդ լիության դարում»,- «Aurora Dialogues-2017» քննարկումներին «Լիցքավորելով աշխարհը» խորագրով քննարկմանն ասաց «Քարթեր» կենտրոնի հակամարտությունների կարգավորման ծրագրի ղեկավար Հրայր Բալյանը՝ խոսելով մարդու իրավունքների պաշտպանության մասին:

Նա նշեց, որ այսօր աշխարհում 20 միլիոն մարդ կրում է սովի հետևանքները, նրանց կյանքը վտանգված է:  Հ. Բալյանն ընդգծեց, որ այս ամենը հակամարտությունների, պատերազմի հետևանք է: 

«Միաժամանակ տեսնում ենք, որ այսօր աշխարհը դարձել է ավելի ցինիկ»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր խոսվում է  կառավարությունների մտածողության փոփոխության մասին, որպեսզի այս իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնեն:

Քննարկմանը ներկա Search for Common Ground կամակերպության նախագահ և տնօրեն Շամիլ Իդրիսն ասաց, որ կառավարությունները քայլեր անում են հակամարտությունները կարգավորելու համար, բայց դրանք արդյունավետ չեն այսօրվա աշխարհում առկա մարտահրավերները հասցեագրելու համար:

«Կարևոր է նշել, որ երիտասարդները պետք է մեջտեղ գան, դառնան իրավունքների պաշտպանության ջատագովներ: Այսօր աշխարհն ավելի շատ հիմնվում է մրցակցային մոտեցումների վրա: Ամբողջ գաղափարը ոչ թե այն է, որ մյուս կողմին հաղթել, այլ պետք է հասկանալ խնդիրները, փորձել գտնել լուծումներ, ճանապարհներ, որպեսզի ձևավորենք մի աշխարհ, որն ապահով է, հարմար բոլորի համար»,- նշեց նա:

Ամերիկահրեական համաշխարհային ծառայության ներկայացուցիչ Ռութ Մեսինգերն ասաց, որ  անկախ նրանից, կառավարություններն ավտոկրատ են կամ ժողովրդավարական, երբևէ որևէ գործողություն չեն իրականացնում, եթե չեն ստիպում նրանց:

«Երբեմն ստիպում է  հակամարտությունը, երբեմն ընդդիմությունը, հակառակորդը: Երբեք  միտված չեն գլոբալ կամ մարդու իրավունքների ոլորոտում որևէ աշխատանք կատարելուն: Կառավարությունները հատկապես մարդու իրավունքների ոլորտում շատ անտարբեր են և զգուշությամբ են գործում»,- նշեց նա:

Նրա խոսքով, ավելի շատ պատրաստակամ են մարդասիրական օգնություն ցուցաբերել, քան մարդու իրավունքները պաշտպանել, հատկապես երբ խոսքը գնում է փախստականների մասին:

«Մենք պետք է ստիպենք կառավարություններին ինչ- որ աշխատանք կատարել ոչ միայն որևէ երկրում մարդասիրական օգնություն  տրամադրելով, այլ նաև ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական պետություններում առկա փախստակաների ճգնամաժամին, սեփական երկրում մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովել»,- նշեց Ռ. Մեսինգերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular