ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Դրամբուլե լիկյոր

ՖՈՏՈ

Որոշ խմիչքների պատմությունը պարզ է ու հասարակ. կար մի արհեստավոր, նա հորինեց բաղադրատոմս և սկսեց արտադրել իր արտադրանքը: Բայց որոշ խմիչքների պատմություններն էլ բարդ են և դրամատիկ, հաճախ անհնար է նույնիսկ որոշակիորեն ասել, թե ո՞վ է հորինել բաղադրատոմսը, և պարզել այդ ըմպելիքի անսպասելի շրջադարձերով ուղին մինչև մեր օրերը: Այդ «դժվար ճակատագիր ունեցող» խմիչքներից մեկն էլ Դրամբուլե լիկյորն է:

Այդ լիկյորի անվանումը գալիս է an dram buidheach արտահայտությունից, որը կելտերեն նշանակում է «խմիչք, որը հաճույք է պատճառում»: Լիկյորի բաղադրատոմսը հորինել է մի անանուն բժիշկ հատուկ Ստյուարտների դինաստիայի ժառանգ Չարլզ Էդվարդ Ստյուարտի համար 18-րդ դարի առաջին կեսին: Էդվարդը նաև հայտնի էր որպես Գեղեցիկ արքայազն Չարլի, նա ղեկավարել է ապստամբությունը Շոտլանդիայում ընդդեմ անգլիական տիրապետության 25 տարեկանում, և դարձել շոտլանդական բանահյուսության հայտնի հերոս: Ապստամբությունն անգամ մեկ տարի չի տևել, և 1746 թվականին Չարլին պարտվել ու ստիպված փախել է։ Նա ժամանակավոր ապաստան է գտել Սքայ կղզում (Շոտլանդիայի արևմուտք)՝ հանրահայտ ՄաքՔինան կլանի տանը։ Դրանից մի քանի ամիս անց արքայազն Չարլին Ֆրանսիա է տեղափոխվել։ Ի երախտագիտություն օգնության արքայազն Չարլին ՄաքՔինաններին է տվել Drambuie լիկյորի բաղադրատոմսը։ Իհարկե, արքայազնին ցուցաբերած օգնության համար այդ կլանը ենթարկվել է լուրջ հալածանքների և կորցրել իր հողատարածքները, բայց պահպանել է լիկյորի բաղադրատոմսը։ Մի քանի տասնամյակ Դրամբուլե լիկյորը բացառապես ընտանեկան խմիչք էր և հայտնի էր միայն Սքայ կղզում:

1870-ականներին տեղի հյուրանոցի սեփականատեր ոմն Ջոն Ռոսն է հետաքրքրվել խմիչքով։ Նա կլանից ստացել է լիկյոր պատրաստելու և վաճառելու իրավունք։ Իսկ 1893 թվականին նրա որդին՝ Ջեյմսը, արտոնագիր է ստացել այդ լիկյորի համար։ Նրա մահից հետո նրա այրին արտոնագիրը վաճառել է ալկոհոլային խմիչքների վաճառող և Սքայի բնակիչ Մալքոլմ Մակկինանին: Հստակ հայտնի չէ, թե արդյո՞ք այդ Մակկինանին  նույն ՄաքՔինանների ազգականն է, թե ոչ, չնայած անուները նմանություններ ունեն։ Կարևորն այն է, որ արդեն 1909 թվականին շուկա է մտել Drambuie լիկյորը։ 1916 թվականին այն արժանացել է Լորդերի պալատին մատակարարվելու բարձր պատվին, ընդ որում առաջինը բոլոր լիկյորների մեջ։

Այսօր այդ լիկյորի իրավունքները դեռ պատկանում են Մակկինան ընտանիքին: Խորհրդանշական շիշն անփոփոխ է մնացել հարյուր տարի և կրում է նրանց գերբը: Լիկյորն ինքնին պատրաստվում է առնվազն 15 տարեկան վիսկուց, որի մեջ թրմում են խոտաբույսեր և ավելացնում մեղր։ Լիկյորի թնդությունը 40 % է, և այն հիանալի է խմել  ինչպես մաքուր վիճակում, այնպես էլ թեյի, սուրճի կամ կոկտեյլների հետ համատեղ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular