ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնադրամի 2025թ. կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուներն ու մասնակիցներն ընտրված են

ՄՇԱԿՈՒՅԹ

Սիրով տեղեկացնում ենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» 2025թ․ կրթական և զարգացման ծրագրի մրցույթի ունկնդրումների և հարցազրույցի փուլերը ամփոփվել և հաջողությամբ ավարտվել են։ Այս տարի ևս մեզ հետ էին տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ Երևանից, ինչպես նաև Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերից, ովքեր հայտ էին ներկայացրել մասնակցելու ծրագրին։

Մրցույթին դիմած դիմորդների կատարումները լսել և գնահատել է միջազգային ժյուրիի հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են եղել հանրահայտ երաժիշտներ և պրոֆեսորներ՝ Ջորջե Թուդորաքե, Սիլվիա Կորիչելի, Խոսե Վիսենտե Կաստելլո, Յերոն Ռիմսդեյկ, Վիսենտե Ալբերոլա, Խոսե Պինտո, Ֆրանցիսկո Լոպես, Գորդոն Ֆանտինի, Ինյակի Կուենկա և Սոֆյա Ռայչենկո:

Հիմնադրամն այս տարի ևս ընդլայնել է իր կրթական ծրագրի շրջանակները՝ հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով պատանի երաժիշտների ստանալ որակյալ կրթություն և մասնագիտական աջակցություն։ Արդյունքում, 2025թ․ ծրագրում ընդգրկվել են 32 կրթաթոշակառու և 8 մասնակից։

Այսպիսով, որպես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2025թ․-ի կրթաթոշակառուներ և մասնակիցներ են ճանաչվում ունկնդրումների և հարցազրույցի փուլերը հաղթահարած հետևյալ դիմորդները․

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ՝

  1. Էդուարդ Դայան (ջութակ)
  2. Անի  Մելիքյան  (ջութակ)
  3. Վահե Դանիելյան (թավջութակ)
  4. Նարեկ Առաքելյան (թավջութակ)
  5. Արեն Թոփլաղալցյան (թավջութակ)
  6. Արփի Արաբյան (ջութակ)
  7. Անահիտ Խիզանցյան (ջութակ)
  8. Ինեսսա Շկարբանենկո (ջութակ)
  9. Մարիամ Սմբատյան  (ջութակ)
  10. Արամ Ասմանգուլյան (դաշնամուր)
  11. Արաքս Աշճյան (դաշնամուր)
  12. Էդուարդ Գևորգյան (դաշնամուր)
  13. Էլեն Խաչիկյան  Հրանտի (դաշնամուր)
  14. Ալեն Դանիելյան (դաշնամուր)
  15. Հարություն Ասատրյան (դաշնամուր)
  16. Միքայել Հարությունյան (սաքսոֆոն)
  17. Դավիթ Պարսամյան  (սաքսոֆոն)
  18. Հովհաննես Խերիմյան (սաքսոֆոն)
  19. Ալեք Սահակյան (ֆլեյտա)
  20. Լիլիթ Ստեփանյան (կլարնետ)
  21. Դավիթ Հակոբյան (սաքսոֆոն)
  22. Մեսրոպ Օրդակյան (սաքսոֆոն)
  23. Արշավիր Գասպարյան (կլարնետ)
  24. Դավիթ Բաբայան (մարիմբա)
  25. Մերի Դավթյան (ֆլեյտա)
  26. Տիգրան Հարությունյան (գալարափող)
  27. Էլլա Մկրտչյան (ֆլեյտա)
  28. Դավիթ Տոնոյան (ֆագոտ)
  29. Աշոտ Ամիրբեկյան (կլարնետ)
  30. Գեղամ Ղազարյան (շեփոր)
  31. Ռազմիկ Մկրտչյան (ֆագոտ)
  32. Վիրաբ Զաքարյան (ֆագոտ)

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ`

  1. Մարի Դանիելյան (դաշնամուր)
  2. Էդուարդ Սիմոնյան (դաշնամուր)
  3. Մարկ Մինասյան (դաշնամուր)
  4. Էդգար Մխիթարյան (դաշնամուր)
  5. Իլլեն Ավետյան (դաշնամուր)
  6. Անի Բոցինյան (դաշնամուր)
  7. Արտյոմ Ավետիսյան (շեփոր)
  8. Համլետ Էմինյան (ֆագոտ)

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իրականացնում է համապարփակ կրթական և զարգացման  ծրագիր տաղանդավոր պատանի երաժիշտների համար 7 ուղղություններով.

  1. Վարպետության դասեր
  2. Կրթական ուղևորություններ արտերկիր
  3. Օտար լեզուների դասեր
  4. Բեմական փորձ
  5. Այցելություն համերգների
  6. Թանգարանային այցեր
  7. Կրթաթոշակ

Հիմնադրամի մշակած բացառիկ ծրագիրը երիտասարդ երաժիշտներին ընձեռում է բարձրորակ մասնագիտական աջակցություն, ռեսուրսներ և արժեքավոր գիտելիքներ՝ նպաստելով նրանց երաժշտական զարգացմանը և առաջընթացին։ Հիմնադրամը ստեղծել է երաժիշտների պատանի սերնդի համար այնպիսի միջավայր և հարթակ, որտեղ նրանք հնարավորություն ունեն կատարելագործվել, զարգանալ, կայանալ, հաղորդակցվել դասական երաժշտության և արվեստի մեծ աշխարհում :

Շնորհակալ ենք մեր բոլոր տաղանդավոր պատանիներին, նրանց ընտանիքներին, ուսուցիչներին, դպրոցներին և նվագակցողներին՝ ծրագրի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրության, ինչպես նաև երիտասարդների կրթության և զարգացման գործում ունեցած անգնահատելի դերի համար։

Շնորհավորում ենք մեր կրթաթոշակառուներին և մասնակիցներին՝ մաղթելով շարունակական առաջընթաց, հաստատակամություն, նվիրում և փայլուն ձեռքբերումներ։

Մրցույթին մասնակցած մյուս դիմորդներին մաղթում ենք հաջողություններ և վստահ ենք, որ առաջիկայում նոր հնարավորություններ կբացվեն մեր հիմնադրամի նախաձեռնությունների շրջանակում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular