ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում մարել են լիբերալ–ռելոկանտների ակցիաները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը politnavigator.news–ի հետ զրույցում գնահատել է Հայաստանում ռուսաստանցի վերաբնակիչների հետ կապված իրավիճակը։

–Որքա՞ն է մեծ ձեր երկրում վերաբնակիչների՝ Ռուսաստանից փախած Վլադիմիր Պուտինի հակառակորդների, թիվը:

– Ռուսաստանից ավելի քան 100 հազար մարդ է եկել Հայաստան, թեև նրանց բոլորին չի կարելի անվանել Պուտինի հակառակորդներ, քանի որ նրանցից ոմանք պարզապես վախեցել ենն պատերազմից, մոբիլիզացիայից։ Նրանք, իհարկե, չեն աջակցում Հատուկ ռազմական գործողությունը, բայց հակառակորդ էլ չեն։ Մյուս մասը, իհարկե, այո, գաղափարական հակառակորդներ են։ Ասեմ, որ եկածների կեսն իր ճանապարհով է գնացել։ Ոմանք վերադարձել են Ռուսաստան, ոմանք գնացել Արևմուտք, բայց կեսը մնացել և աշխատում ու ապրում են Հայաստանում։

–Ի՞նչ կարող եք պատմել նրանց բնութագրերի մասին։

– Մարդկանց մի շատ փոքր հատված կա, բառացիորեն մի բուռ, ովքեր փորձում են քարոզել քաղաքական ուկրաինամետ կարգախոսներ: Բայց, կրկնում եմ, դա մի բուռ մարդիկ են, իսկ շատ դեպքերում ռելոկանտների  առանձնահատուկ հատկանիշներ չեն նկատվում։

–Ինչպե՞ս են նրանց ընկալում տեղացիները: Ո՞վ է դրանից ուրախ և ո՞վ ոչ:

– Ընդհանրապես, ռուս ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը ավանդաբար բարեկամական է։ Բացի այդ, իհարկե, ռելոկանտների նման հոսքը, իսկ նրանք հիմնականում աղքատ մարդիկ չեն, զգալիորեն աշխուժացրել է առևտրի, ծառայությունների և հանրային սննդի ոլորտները։ Ստեղծվել են բազմաթիվ ընկերություններ, որոնք աշխատում են ծրագրավորման ոլորտում։ Հետևաբար, այդ մարդկանց գալը որոշակի դրական ազդեցություն է ունեցել երկրի տնտեսության վրա։

Բնակարաններ վարձակալողներն են բացասաբար ընկալել նրանց, քանի որ վարձակալության ինքնարժեքն է աճել, հատկապես սկզբնական շրջանում մի քանի անգամ էր աճել։ Այդ պատճառով էլ այն մարդիկ, ովքեր բնակարաններ են վարձում, ուրախ չեն։ Բայց նրանք, ովքեր աշխատում են ծառայությունների, առևտրի, սննդի և հյուրանոցային բիզնեսի ոլորտներում, ուրախ են։

–Կա՞ն կոնֆլիկտային իրավիճակներ:

– Գործնականում կոնֆլիկտային իրավիճակներ չեն եղել։ Միայն մեկ բլոգեր է փորձել իրեն լկտի պահել թանգարանում և հակառուսական կարգախոսներ բղավել, նրան լռեցրել են։ Մեծամասամբ կոնֆլիկտային իրավիճակներ չեն նկատվել։

–Ձեր երկրում լիբերալ–ռելոկանտները հակառուսական/ուկրաինամետ գործողություններ իրականացնու՞մ են։

– Նման լիբերալներից բառացիորեն միայն մի քանիսն են, ովքեր բողոքի ակցիաներ են անցկացրել: Ժամանելու սկզբում նրանք փորձեցին ակտիվորեն իրականացնել գործողություններ, ինչը հանդիպեց բնակչության դժգոհությանը, քանի որ շատերը դրան արձագանքեցին թշնամաբար։ Կային մարդիկ, ովքեր մոտեցան այդ լիբերալներին և բացատրեցին, որ իրենք իրենց երկրում չեն և իրավունք չունեն արտահայտել հայ ժողովրդի շահերին հակասող տեսակետ։ Միայն տեղական արևմտականները, ովքեր նստած են արևմտյան դրամաշնորհների վրա, փորձեցին խրախուսել այդ ազատականներին։ Բայց հիմնականում ժողովուրդը դեմ էր և լիբերալները հասկացան, որ ժողովուրդն իրենց չեն աջակցում, ու նրանք գնալով ավելի քիչ են նման գործողություններ անում։ Պետք է նաև ասել, որ Ուկրաինան ժամանակին շատ ակտիվորեն աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի, իսկ հետո այնտեղ իրագործված ցեղասպանության հարցում։ Բնականաբար Ուկրաինայի իմիջը հասարակության աչքում հիմնականում բացասական է։

–Ինչպե՞ս են այդ ակցիաները ընկալում իշխանությունները։

–Իշխանություններն, իրենց հերթին, չեզոք են մնում նման հարցերում և առաջին հերթին կատարում են նման միջոցառումների ժամանակ օրինականության ապահովման գործառույթներ։

–Ներկայումս վերաբնակիչների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն կա՞:

- Կարելի է ասել, որ փոփոխություններ չկան։ Վերաբնակիչները, հատկապես նրանք, ովքեր չեն խառնվում քաղաքականությանը, հանգիստ աշխատում, ապրում են Հայաստանում։ Մարդիկ նրանց հանգիստ են վերաբերվում, քանի որ վերաբերմունքը ռուսների նկատմամբ բարի է։ Իսկ այն վերաբնակիչների նկատմամբ, ովքեր փոքրամասնություն են, և ովքեր փորձում են ամեն ինչ քաղաքականացնել, հասարակության վերաբերմունքը ընդհանուր առմամբ բացասական է։ Դա հասկանալով՝ ոմանք հեռացան։ Վերջին շրջանում նման ակցիաներ գործնականում այլևս չկան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular