ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսնես իրենք այդ ի՞նչ «սուպեր» կրթություն ունեն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրվա իշխանությունը՝ ընդհանրապես, և Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես, պարբերաբար դաշտ են նետում թեզեր, որ հենց քաղաքացիներն են մեղավոր, որ աղքատության մեջ են կամ առնվազն հարուստ չեն։ Ժամանակին Փաշինյանը տարբեր առիթներով նշել է, թե աղքատությունը զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված չէ, այն մարդու գլխում է: Մեկ այլ դեպքում նա մեղադրում է աղքատ քաղաքացիներին, որ նրանք աշխատել չեն սիրում։ «Նա, ով չի ուզում աշխատել, աղքատությունն իր ընտրությունն է»,- հայտարարում էր նա։ Ասել, թե ընդհանարապես մարդիկ մեղավոր չեն իրենց սոցիալական վիճակի համար, առնվազն անազնիվ կլինի:

Սակայն այստեղ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է զրոյացնել պետության և կոնկրետ ժամանակի իշխանությունների պատասխանատվությունը՝ ամբողջ մեղքը բարդելով քաղաքացիների վրա: Տպավորություն կարող է ստացվել, թե մեր երկրում աշխատատեղերն ու հնարավորություններն ուղղակի թափված են, իսկ մարդիկ աշխատել չեն ցանկանում։ Ճիշտ է, Փաշինյանի սիրած գործն է կառավարության նիստերի ժամանակ պարբերաբար հայտարարել, թե ռեկորդային թվով աշխատատեղերն ավելանում են, բայց հետո պարզվում է, որ դրանք ստվերից դուրս եկած աշխատատեղերն են։ Մյուս կողմից էլ՝ բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք ամեն օր քրտնաջան աշխատում են, բայց ցածր աշխատավարձերի, անընդմեջ թանկացումների ու ավելացող ծախսերի պատճառով այդպես էլ չեն կարողանում դուրս գալ աղքատության ճիրաններից։

Բայց Փաշինյանի մտքերի «գլուխգործոցը» կարելի է համարել վերջերս նրա կողմից արված հայտարարությունը, թե «ՀՀ ցանկացած քաղաքացի, ով աղքատության մեջ է, կենսամակարդակի հարց է, ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա, իր կրթության որևէ փուլում է այդ խնդիրն առաջացել»: Իհարկե, կրթությունը շատ կարևոր է, ու կրթության դերն ու նշանակությունը երբեք չպետք է թերագնահատել, բայց միգուցե աղքատության հետ կապված խնդիրն իրականում ավելի խորքային պատճառներ ունի՞, քան, ասենք, տասնամյակ (տասնամյակներ) առաջ ստացած կրթությունը։

Ընդ որում, ամենազարմանալին այն է, որ այս մասին հայտարարում է մի մարդ, որն այնպիսի կրթություն է ստացել, ինչպես տասնյակ հազարավոր այլ քաղաքացիներ, ովքեր 90-ական թվականներին համալսարանում են սովորել, ավելին, նա նույնիսկ չի էլ ավարտել համալսարանը: Սակայն շատ շատերը, ովքեր ավելի լավ են սովորել, ավելի լավ կրթություն են ստացել, հիմա դժվարությամբ են կարողանում ապահովել իրենց կեցությունը, իսկ, ահա, Նիկոլ Փաշինյանն այսօր երևի թե երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նույնը վերաբերում է նաև նրա թիմակիցներին, որոնք 2018 թվականի իշխանափոխությունից հետո կտրուկ բարելավել են իրենց սոցիալական վիճակը, որը նրանց մեծամասնության դեպքում մինչ իշխանության գալը շատ տխուր էր, մեղմ ասած: Դա նույնիսկ նրանց հայտարարագրերից է երևում, չհաշված, որ շատ դեպքերում հայտարարագրերն ամեն ինչի մասին չէ, որ «խոսում են»:

Ի՞նչ պատահեց այս մի քանի տարվա ընթացքում, Նիկոլ Փաշինյանի ու քպականների կրթությունը փոխվե՞ց։ Թե՞ հետին թվով պարզվեց, որ նրանք լավ էլ կրթություն էին ստացել: Այդ դեպքում, եթե պետությունն ու իշխանությունները կապ չունեն, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ քպականները մինչ իշխանության գալը չէին կիրառում իրենց «կրթությունը», և նրանց գերակշիռ մեծամասնությունը պարզապես գոյություն էր քարշ տալիս: Հիմա հանկարծ բոլորով փթթել են: Հասկանալի է, չէ՞, որ պատճառը միայն ու բացառապես իշխանության ղեկին լինելն է։ Գումարած՝ հենց դրանից բխող սոցիալական անարդարությունը, որը ոչ միայն շարունակվում է, այլև էլ ավելի է խորացել։

Կրկնում ենք՝ կրթության դերը չի կարելի թերագնահատել, լրիվ հակառակը՝ լավ կրթությունն իսկապես շատ կարևոր է, ու այսօր շատերն են իրենց կրթության շնորհիվ բարեկեցիկ կյանք ապրում: Խոսքը Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների մասին է: Մի մարդու, որի իշխանության օրոք որքան մարդը քիչ կապ ունենա կրթության հետ, որքան անգրագետ լինի, որքան քիչ ունենա քաղաքացիական գիտակցություն, հայրենիքի գիտակցություն, այնքան շանսերն ավելի մեծ կլինեն իշխանության օղակներում հայտնվելու ու հարստանալու համար։

Փաշինյանն ընդամենը ձևացնում է, թե կարևորում է կրթության հանգամանքը, իսկ իրականության մեջ նրա քայլերն այլ բանի մասին են վկայում։ Նրա խնդիրը պարզ է՝ ինչպես բոլոր հարցերում, այս դեպքում էլ պատասխանատվությունն իր ու կառավարության վրայից գցել և մեղավոր «նշանակել»: Բայց այս իշխանությունն էլ է ժամանակավոր, և գուցե կգան այնպիսի օրեր, երբ կրթությունն իրապես կլինի առաջնային:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular