ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնաթիռների ուղևորների՝ ելքի համար սահմանված պետտուրքի չվճարման արտոնությունը կերկարաձգվի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: 2019 թ. դեկտեմբերի 9-ին ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-258-Ն օրենքի ընդունմամբ «Պետական տուրքի մասին» ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածում կատարվեց լրացում, համաձայն որի, օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով մեկնում են առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ, օգտվում են օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով սահմանված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնությունից։ Օրենքում նշված լրացման արդյունքում միջազգային բյուջետային, ինչպես նաև տեղական (այդ թվում՝ նոր ստեղծված) և միջազգային դասական ավիաընկերություններ սկսեցին մինչ այդ չսպասարկված ուղղություններով չվերթեր իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կամ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի նոր ուղղություններ։

COVID-19 համավարակի շրջանից հետո Հայաստանի օդանավակայաններում արձանագրվեց ուղևորահոսքի արագ վերականգնում։ Այսպես, եթե 2019 թ. արդյունքներով օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել էր մոտ 3,2 մլն ուղևոր, ապա 2022 թվականին ուղևորահոսքը կազմեց մոտ 3,7 մլն, 2023 և 2024 թթ.՝ մոտ 10,76 մլն (համապատասխանաբար՝ 5,41 և 5,35 մլն ուղևոր), արձանագրելով միջին տարեկան մոտ 11,5 տոկոս աճ Covid-19-ի համավարակի տարիները (2020-2022 թթ.) ներառյալ, և միջին տարեկան շուրջ 28,4 տոկոս աճ՝ չներառելով 2020-2022 թթ. ցուցանիշները։

Օրենքի նշված փոփոխություններով պայմանավորված արտոնությունները սկսեցին կիրառվել նոր ուղղություններով մեկնող ֆիզիկական անձանց համար 2020 թ. հունվարից՝ համաձայն կառավարության 2019 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1936-Ն որոշման՝ 3 տարի ժամկետով + 2 տարի երկարաձգման հնարավորությամբ։ Օրենքով և որոշմամբ տրամադրված արտոնությունների ժամկետները 2025 թվականից սկսած ավարտվում են, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ տվյալ ուղղություններով հիմնականում բյուջետային ավիաընկերությունների կողմից իրականացվող չվերթերի իրականացման շարունակականության ապահովման տեսանկյունից։

Ուղևորահոսքի աճի բարձր տեմպը պահելու, ինչպես նաև արդեն իսկ հաստատված նոր ուղղություններով չվերթերի հաճախականությունների բարձր մակարդակը ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումն իրականացնել մեկ և ավելի անգամ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով՝ ապահովելով երկարաձգման համար անհրաժեշտ պահանջների կատարումը՝ համաձայն որոշման։

Ակնկալվում է ապահովել երկու տասնյակից ավելի ուղղություններով, որոնցով օդային ուղևորները օգտվում են օրենքով նախատեսված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնությունից, իրականացվող չվերթերի շարունակականությունը և ուղևորահոսքի բարձր մակարդակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular