ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էնդրիկը կրկնել է Ռոնալդուի ռեկորդային ցուցանիշը «Ռեալ»-ում

ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկի՝ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում խփած գոլը 18-ամյա ֆուտբոլիստի համար դարձել է հինգերորդն այս մրցաշարի ընթացիկ խաղարկությունում:

Բրազիլացի հարձակվողը դարձել է «Ռեալի» առաջին խաղացողը Կրիշտիանու Ռոնալդուից հետո, ով կարողացել է նվազագույնը հինգ անգամ գրավել մրցակիցների դարպասը Իսպանիայի գավաթի նույն խաղարկության շրջանակում։ 2012/2013 մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը խփել էր յոթ գոլ։ Այս մասին հայտնում է Opta-ն։

Էնդրիկը «Ռեալին» միացել է անցած ամառ։ Մինչ այդ 18-ամյա հարձակվողը հանդես էր գալիս «Պալմեյրասի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում Էնդրիկն արդեն մասնակցել է 28 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով վեց գոլ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը