ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագիրը» քննարկել է, թե ում «գլուխներն են թռչելու»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը։ Կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ, քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ՔՊ-ն այլ մանրամասներ չի հաղորդում։

Սա Գյումրիում և Փարաքարում կրած պարտություններից հետո ՔՊ վարչության երկրորդ նիստն է, առաջինը կայացել էր մայիսի 31-ի կեսօրին, և այդ նիստում որոշվել էր պարտադրել Վիլեն Գաբրիելյանին ցած դնել մանդատը։ Մեր տեղեկություններով, երեկվա նիստն էլ հարթ չի ընթացել, նույնիսկ տարածված տեսանյութից է ակնհայտ, որ Նիկոլ Փաշինյանն ու կուսակցության ղեկավար կազմը նյարդային են ու վախվորած։

ՔՊ-ում հրաշալի հասկանում են, որ Գյումրին ու Փարաքարը կարող են հիմք դնել իշխանազրկման համար։ Պարտությունները նաև զգալի ազդել են կուսակիցների տրամադրությունների վրա, խուճապի մատնել նրանց։ Այսօր Փաշինյանը խնդիր ունի ապահովել շարքերի ամրությունը, նաև պատժելու բոլոր մեղավորներին։ Ընդ որում, պատժելու են նաև այն անձանց, ովքեր միտումնավոր թույլ են տվել, որ Վիլեն Գաբրիելյանը հարբած վիճակում հայտնվի լրագրողների թիրախի տակ։ Այդ կապակցությամբ, ՔՊ վարչությունում վստահ են, որ դավադրություն է եղել։

Ուշագրավ է, որ նիստին չի մասնակցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, թեպետ նա Երևանում է, վերջին օրերին էլ մի քանի տեսանյութ է տարածել քաղաքապետարանի նախաձեռնությունների վերաբերյալ։ Փաշինյանի թիվ մեկ թիրախում հենց Ավինյանն է, որին այլևս չեն վստահում, կարծում են՝ քաղաքապետի գործողություններն իրենց ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ։

Անի Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular