ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավարտվել է «Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի վարույթի նախաքննությունը․ նոր մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Վ.Գ.-ն զբաղեցնելով «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալի, իսկ այնուհետև՝ տնօրենի պաշտոնը, կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն և մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՈԱԿ-ից կատարել խոշոր չափերով՝ ընդհանուր 3 մլն 682 հզր 691 ՀՀ դրամ գումարի հափշտակություն:

Մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի և Վ.Գ.-ի կողմից հիմնադրված ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսվել է իրականացնել ցանկապաման և տնկարանի հիմնման աշխատանքներ, որոնց ամբողջ ծավալով կատարված չլինելու պայմաններում՝ կեղծ կատարողական ակտի հիման վրա հաստատվել է պայմանագրով նախատեսված աշխատանքների իբրև ամբողջ ծավալով կատարված լինելու հանգամանքը: Արդյունքում, ՊՈԱԿ-ի կողմից ընկերությանն է փոխանցվել պայմանագրի ամբողջ գումարը, որից 3 մլն 682 հզր 691 ՀՀ դրամը հափշտակվել է:

Բացի այդ, Վ.Գ.-ն օգտագործելով իր ծառայողական լիազորությունները՝ մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՈԱԿ-ից հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 3 մլն ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը կազմել է կեղծ հաշվետվություններ և մի խումբ անձանց օժանդակությամբ խարդախությամբ հափշտակել պետության՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 20 մլն 405 հզր 214 ՀՀ դրամ գումարը, այնուհետև իրականացրել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագման աղբյուրը:

Վ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) (2 դրվագ), 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) (3 դրվագ), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում:

2025 թվականի մարտի 27-ին որոշում է կայացվել Վ.Գ.-ի նկատմամբ իրականացնել հեռակա վարույթ։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

ՀՀ քննչական կոմիտե

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular