ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել. պատմության այս օրը (02 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աուտիզմի խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Մանկական գրքերի համաշխարհային օր, Արգենտինա՝ Մալվինյան կղզիների օր, Բելառուս և Ռուսաստան՝ Ժողովուրդների միավորման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1848- Խաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

1888 —ծնվել է խորհրդահայ գրող Մարիետա Շահինյանը։

1896- ծնվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը, որը Նեմեսիս գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։

1909 –ծնվել է  քանդակագործ, գեղանկարիչ, գրաֆիկ Խորեն Տեր-Հարությանը։

1913 –ծնվել է  պարուհի, երգչուհի Արև Բաղդասարյանը։

1921- բոլշևիկյան զորքերը վերագրավել են Երևանը, ճնշվել է հակաբոլշևիկյան ապստամբությունը։

1990- Երևանում գումարած ժողովում հիմնադրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։

1999-Վրաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը դուրս են եկել Կոլեկտիվ Անվտանգության Պայմանագրից։

2002-Հայաստանի հիմնական անկախ հեռուստաընկերությունը՝ «Ա1+»-ը զրկվել է հեռարձակման արտոնագրից: 

2007- երեկոյան Երևան - Գյումրի ավտոմայրուղու Աշտարակի հատվածում անհայտ ավտոմեքենայից կրակ է բացվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենայի վրա: Ղուկասյանը վիրավորվել է:

2008-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Մանվել Գրիգորյանն ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

2001-Արգենտինացի ճանաչված դատավոր Նորբերտո Օյարբիդեն վերջնական որոշում է հրապարակել, ըստ որի` «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ` 1915-1923 թվականներին սպանելով մեկ և կես միլիոն հայերի»: Դատական հայցը 2000 թվականին ներկայացրել էր նոտար Գրեգորիո Հայրապետյանը, ով ուզում էր իմանալ իր ընտանիքի անդամների ճակատագիրը:

2013- առավոտյան գյուղապետարանի բակում անհայտ անձի կողմից արձակված հրազենային կրակոցից սպանվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 50-ամյա դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը: 

2014-Սահմանադրական դատարանը Պարտադիր կուտակայինի մի շարք դրույթներ հակասահմանադրական է ճանաչվել։ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված պարտադիր բաղադրիչը ճանաչվել է հակասող Հայաստանի Սահմանադրությանը։

2015-Կիպրոսն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք:

2016- ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ օրն ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ շարունակել է լայնածավալ հարձակողական գործողություններ, հյուսիսային հատվածում ոչնչացվել է ադրբեջանական մարտական ուղղաթիռ։ 

2017-Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ։

2018-Երևանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնում  պայթել է ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնը, որի հետևանքով տուժել է 8 մարդ: 

2020-կապված կորոնավիրուսային համաճարակի հետ մարզերի և Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվել է բնակչության ազատ տեղաշարժը:

2022- վախճանվել է պnլսահայ հայտնի գյnւղագիր Մկրտիչ Մարկnսյանը («Մեր այդ կnղմերը», «Գյավnւրների թաղը», «Մարկnսին ասա, nրտեղի՞ց ես», «Տիգրիսի ափից»):

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 47- Հուլիոս Կեսարը հաղթանակ է տոնել Պոնտոսի արքա Փառնակ 2-րդի նկատմամբ և մեկնաբանել իր հաղթանակաը «Եկա, տեսա, հաղթեցի» խոսքերով, որը հետագայում դարձել է թևավոր արտահայտություն։

742- ծնվել է Ֆրանսիական կայսրության հիմնադիրը Կառլոս Մեծը։

1453- Մեհմեդ 2-րդը սկսել է Կոստանդնուպոլիսի պաշարումը, իսկ քաղաքը գրավվել է մայիսի 29-ին։

1586 —ծնվել է իտալացի ճանապարհորդ, Ասիայի հետազոտող Պիետրո դելլա Բալլեն։

1618 —ծնվել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ Ֆրանչեսկո Մարիա Գրիմելդին, որը հանդիսանում է Լուսնի առաջին քարտեզի ստեղծողը։

1725 – ծնվել է իտալացի գրող և արկածախնդիր Ջիակոմո Կազանովան։

1785 –վախճանվել է  ֆրանսիացի քաղաքական գործիչ, մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։

1791 –վախճանվել է ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս Օնորե Միրաբոն։

1794 —ֆրանսիական կոնվենտը որոշում է ընդունել ստեղծել օդապարիկների զինվորական ստորաբաժանում։

1801 —Կոպենհագենի ծովածոցում ադմիրալ Նելսոնի գլխավորած անգլիական նավատորմը ջախջախել է Հյուսիսային ծովային տերությունների միավորման միացյալ նավատորմը։

1805- ծնվել է դանիացի գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենը։

1840 –ծնվել է ֆրանսիացի գրող Էմիլ Զոլան։

1872 —վախճանվել է ամերիկացի գյուտարար, նկարիչ Սեմյուել Մորզեն։

1912 — «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել բաց ծով և իրականացրել ընթացիկ փորձարկումներ, որոնք եղել են գերազանց։

1930 - Հայլե Սելասիեն հռչակվել է Եթովպիայի կայսր։

1958 —ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Ուիչինտո-Ֆոլս տարածքում արձանագրվել է տորնադո, որն ունեցել է 450 կմ /ժամ արագություն։

1982- սկսվել է Ֆոլկլենդյան պատերազմը, Արգենտինան ներխուժել է Ֆոլկլենդյան կղզիներ։

1996 —Բորիս Ելցինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Ռուսաստան-Բելառուս միության ստեղծման պայմանագիր։

2005- վախճանվել  է 264-րդ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը։

2014 —Ավտրալիայի գերագույն դատարանը պաշտոնապես ընդունել է այն, որ հնարավոր է մարդն իր սեռը որոշի որպես ոչ տարբերակված։ 

2023 —Սանկտ–Պետերբուրգում սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ռուս հայտնի ռազմական բլոգեր Վլադլեն Տատարսկին:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular