ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի Բալասանյանից․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» գրում է ․ Շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների հրավիրած հանրահավաքի վերջում «բոլոլա» է եղել: Հանրահավաքին եկած Արցախի քաղաքական, հասարակական մի խումբ գործիչներ վերջում հրապարակի մատույցներում նկատել են ԱՀ նախկին ԱԽՔ Վիտալի Բալասանյանին ու պարզաբանումներ պահանջել, թե ինչ էիր բանակցում ադրբեջանցիների հետ, որ վերջում Արցախն ընկավ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բալասանյանը, որ ջերմ հարաբերություններ ուներ ռուս խաղաղապահների հրամանատարության հետ, ներգրավված էր ադրբեջանցիների հետ բանակցություններում։ Արցախցիները Վիտոյին մեղադրել են նաեւ պատերազմից երկու տարի անց Փառուխը հանձնելու մեջ։ Բալասանյանն ասել է, որ ինքը կապ չունի, նրանց մեղադրանքների հասցեատերը չէ, Փառուխն էլ չէր կարող հանձնել, քանի որ ինքը եղել է Անվտանգության խորհրդի քարտուղար եւ չէր կարող զորքի հետքաշման հրաման տալ, այդ հրամանը տվել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, եւ նրանց ուղղորդել է Վարդանյանի կողմը: Ներկաները տպավորություն են ստացել, որ Վարդանյանը ՀՀ իշխանությունների հետ ջերմ հարաբերությունների շնորհիվ է, որ այս կորուստների համար պատասխանատվության չի կանչվում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 02․ 04․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը