ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երգիծանքի և հումորի համաշխարհային  օր․ պատմության այս օրը ( 01 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Թռչունների համաշխարհային օր, Երգիծանքի և հումորի համաշխարհային  օր, Հաբ-Նիսան՝ ասորական Նոր տարի, Իրան՝ Իրանի Իսլամական հանրապետության օր, Կիպրոս՝ Կիպրոսի ազգային օր, Մալթա՝ Անգլիական ռազմաբազայի փակման օր, կամ Ազատության օր, Սան Մարինո՝ Ազգային օր, ՀԱՀ՝ Ընտանիքի օր, Ճապոնիա՝ Միյակո օդորի (պարի գարնանային փառատոն)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1396 - Լենկ-Թեմուրն Ալանաց դռնով վերադարձել է Հարավային Կովկաս։

1657 –ծնվել է հնագույն  գրիչ Ավետիք Եվդոկացին։

1878 – ծնվել է գրող, հայկական գրականության արձակի հիմնադիրներից մեկը հանդիսացող Արազին (Մովսես Հարությունյան)։

1904- սկսվել է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմակայել են  Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը, սակայն ստիպված նահանջել  են Տալվորիկ:

1909- Ադանայի իշխանությունների կարգադրությամբ թուրքերը ներխուժել են քաղաքի հայկական թաղամասեր և սկսել կոտորածն ու թալանը: Ջարդարարներին զոհ են դարձել հիմնականում կանայք, երեխաները և ծերունիները: 

1920- սկսվել է Հաճընի հերոսամարտը՝ Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ։   

 –ծնվել է ականավոր բանասեր, լեզվաբան Գևորգ Ջահուկյանը։     

1930- ծնվել է անվանի դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը։ 

1932 –ծնվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։

1992-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Աղդամի, Թովուզի և Լաչինի ուղղություններով հայտնվել են մոտ 50 հոգիանոց զինված թուրքական կազմավորումներ։

2002- վախճանվել է «Արարատ»-ի «ոսկե կազմի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կովալենկոն:

2009-ըստ «Գազպրոմ»-ի և «Հայռուսգազարդ»-ի միջև կնքված պայմանագրի Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը դարձել է  154 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար` գործող 110-ի փոխարեն և Հայաստանում ուժի մեջ է մտել կոմունալ ծառայությունների` բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի համար սահմանված ավելացած նոր սակագները։

2010-  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է, որ բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը դառնում է 132 դրամ՝ գործող 96-ի փոխարեն։

2011-Հայաստանի կառավարութան որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող գազի գինը նվազեցվել է մոտ 24 տոկոսով:

2016 – սկսվել է Քառօրյա պատերազմը․ լայնամասշտաբ ռազմական գործողություններն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։

2020- Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի անց է կացվելու ընտրությունների երկրորդ փուլ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև:

2022- ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրան կաշառակերության մեղադրանք է առաջադրվել:

2023- վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ «մենք 44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք՝ կամավոր, զինվորական և այլն»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

313 – վախճանվել է Հռոմի կայսր Դիոկլետիանոսը։

568 —լանգաբորդները սկսել են իրենց ներխուժումն Իտալիա։

1778 —Նորօռլեանցի գործարար Օլիվեր Պոլլակը մտահղացել է դոլարի նշանը՝ $։

1809 —ծնվել է ռուս դասկան գրող Նիկոլայ Գոգոլը։

1815 - ծնվել է Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը։

1873 –ծնվել է ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։

1875 —անգլիական «Թայմս» օրաթերթը դարձել է աշխարհում առաջին պարբերականը, որը հրատարակել է շաբաթական եղանակի տեսությունը։

1889 —Չիկագոյում վաճառքում հայտնվել է առաջին ավտոմատ աման լվացող  մեքենան, որը ստեղծել էր Ջոզեֆինա Կոկրեյնը։ 

1890- բելգիացի Շառլ Վան Դեպուլեն ԱՄՆ-ում արտոնագրում է առաջին տրոլեյբուսը։

1891 —նկարիչ Պոլ Գոգենը Մարսելից ուղևորվել է Հաիթի։

1901 —տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը․ թուրքական «Ասլանա» նավը Կարմիր ծովում խորտակվել է բախվելով ստորջրյա քարերին, որի հետևանքով զոհվել է 180 մարդ։

1922 —վախճանվել է Ավստրո-Հունգարիայի կայսր Կարլ 1-ինը։

1924 —Անտուան դե Սենթ Էկզյուպերին հրատարակել է իր առաջին պատմվածքը՝  «Օդաչուն»։

1933 —նացիստական Գերմանիայում տեղի է ունեցել հրեական ընկերությունների և խանութների համազգային մեկօրյա բոյկոտ։ 

1934 —ծնվել է խորհրդային, ամերիկյան և ռուսական ռադիո և հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները։

 1937 —Բիրման անկախացել է Հնդկաստանից։

 1938 — Շվեյցարիայում տեղի է ունեցել լուծվող սուրճի առաջին ցուցադրությունը։

1939 —Ֆրանկոն հայտարարել է իր լիակատար հաղթանակի մասին, ավարտվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։

1940 —Նյու-Ջերսիում առաջին անգամ ցուցադրել են էլեկտրոնային միկրոֆոնը։

1967- Մոսկվայում տեղի է ունեցել «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան։

1969 —Չինաստանի Կոմկուսի 9-րդ համաժողովը հայտարարել է  «կուլտուրական հեղափոխության»  ավարտը։

1976– Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնել են «Apple» համակարգիչներ և այլ տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը։

1979 —Իրանում կայացել է հանրաքվե, ըստ որի այաթոլլա  Հոմեյնին հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության ստեղծումը։

1991 —չեղարկվել է Վարշավյան համաձայնագիրը (ռազմական դաշինք)։

2001 —Հոլանդիայում գրանցվել է աշխարհում առաջին միասեռ ամուսնությունը։

2004 - Գուգլն ակտիվացրել է «Ջի Մեյլ» էլեկտրոնային փոստային ծառայությունը։

2009– Խորվաթիան և Ալբանիան մտել են ՆԱՏՕ-ի կազմ։ 

2015-վախճանվել է ճապոնացի երկարակյաց Միսաօ Օկավան, որը հանդիսացել է Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչը (ծնված 1898 թվականին)։

2024- Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկում գտնվող իրանական դեսպանատան վրա, զոհվել է 16 մարդ, այդ թվում իրանցի բրիգադային գեներալ Ռեզա Զահեդին:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular