ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթանակը նշողներին տուգանել են․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է ․Կիրակի օրը Փարաքարում իշխանությունը ջախջախիչ պարտություն կրեց․ «Միասնություն» դաշինքը՝ Վոլոդյա Գրիգորյանի թեկնածությամբ, 57% տոկոս ձայն ստացավ։ Արդյունքների հրապարակումից հետո Փարաքարում իշխանական թեւը համայնքապետի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի շտաբի դիմաց լուռ ծխում էր, իսկ կողքի գյուղում՝ Մերձավանում, մեծ տոնախմբություն էր։ Կեսգիշերն անց հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Վոլոդյա Գրիգորյանի Մերձավանի շտաբում եւ նշում էին նրա հաղթանակը։

Գրկախառնություններ, ուրախություն, վանկարկումներ, օդ թռցնել, իսկ վերջում՝ հրավառություն, ի նշան դժվարությամբ ձեռք բերված հաղթանակի։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ պարեկները կեսգիշերն անց գնացել եւ տուգանել են Վոլոդյա Գրիգորյանի աջակիցներին՝ հրավառություն կազմակերպելու համար։ Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Այսօր, ժամը 0․30-ի սահմաններում, Մերձավան բնակավայրում հրավառություն կազմակերպելու համար՝ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից, ՎԻՎ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»։ Իսկ թե կոնկրետ ով է տուգանվել, ՆԳՆ-ից ասացին, որ անուններ չեն հրապարակում։

Հոդվածը, որով տուգանել են հրավառությունը կազմակերպողին, սահմանում է․ «Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»։ Բայց ավելի շատ տուգանել են պարտության «հերսից»:
 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 01․ 04․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular