ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրա նկարներում հայրենի Ջիլիզայի և Լոռվա բնությունն է. տեղի ունեցավ գեղանկարիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Գոռ Հակոբյանի հետմահու ցուցահանդեսը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նկարիչների միության ցուցասրահներից մեկը Լոռվա բնությամբ էր շնչում: Այստեղ ցուցադրվում էին 44-օրյա պատերազմում անմահացած Գոռ Հակոբյանի նկարները. նրա՝ «Մորու և ծաղկանց բույրով» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսն էր: Գոռը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Վանաձորի կերպարվեստի թանգարանում, Սպիտակի քաղաքային գրադարանում, տարիներ առաջ՝ կրկին Նկարիչների միությունում: Ցավոք, նրա բոլոր ցուցահանդեսները տեղի են ունեցել հետմահու:

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նշեց՝ դժվար է բառեր գտնել և բացման խոսք ասել մի մարդու մասին, որն այսօր մեզ հետ չէ: «Իր նկարներին նայելիս անգամ հասկանում ես, թե ինչպիսի հայրենասեր տղա է եղել Գոռը, ինչ հույզեր է ունեցել, ինչպես է մտածել: Ամեն նկարը դիտելիս տեսնում ես, թե ինչպես է կառչած եղել իր հողին՝ Հայաստան աշխարհին: Այսօր Գոռը մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա արվեստը, նրա թողած շատ ազնիվ, հոգևոր ժառանգությունը՝ նրա նկարները»:

Լոռվա մարզի Ջիլիզա գյուղում ծնված Գոռի նկարչական տաղանդը մայրիկը՝ տիկին Ալիսան, դեռ փոքրուց էր նկատել: Տղան աննկարագրելի տաղանդ ուներ Լոռվա բնությունը կտավին հանձնելու հարցում, կանաչը նրա նկարներում կարծես այլ երանգներ ունենա, իսկ մարդկային դիմագծերը կենդանություն են ստանում և գրավում դեպի իրենց: Աչքս ընկնում է նրա «Արյունոտ ոտնահետքին»: Դա հենց Գոռի ոտնահետքն է, որը նա նկարել է Ապրիլ յան պատերազմից հետո, իսկ մայրիկի հարցին, թե ինչո՞ւ է այն արյունոտ, արձագանքել է՝ հետո կհասկանաք: Գոռը ծառայել է Արցախում՝ սեփական դիմումի համաձայն, իսկ պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության անցնել սահմանապահ զորքերում: 2016 թվականին կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել Ապրիլ յան պատերազմին: Նույն կերպ՝ կամավոր սկզբունքով, առանց ծանուցագրի ստացման, մեկնել է Արցախ 44-օրյա պատերազմի օրերին:

Գոռը զոհվել է Կովսականում՝ նոյեմբերի 8-ին, հրադադարից ժամեր առաջ, ԱԹՍ-ի հարվածից: Այդ օրն առավոտյան յոթն անց կեսին էր նա մայրիկին զանգել, խնդրել նրան ավագ եղբոր տուն գնալ: Մայրիկն արձագանքել էր՝ Գո՛ռ ջան, քեզ քո տանն եմ սպասում: «Մա՛մ, դա իմ միակ խնդրանքն է, մենակ չմնաս, կգնաս Գևորգի մոտ»: Դա հրաժեշտի զրույցն էր եղել մայրիկի հետ: Շատ հետո մարտի դաշտում Գոռի հետ եղած տղաներից մեկն է տիկին Ալիսային պատմել, որ նոյեմբերի 8-ի առավոտյան Գոռը զրույցի ժամանակ ասել է. «Ամբողջ գիշեր մտածել եմ, թե մամայիս ոնց եմ հրաժեշտ տալու»:

Ցուցահանդեսին ներկա էին Գոռի ընտանիքի անդամները, պատերազմներում անմահացած տղաների ծնողները, կանայք ու երեխաները: Բոլորը գերված էին Գոռի նկարների գույներով, դրանց անկեղծությամբ ու պարզությամբ: Բոլորի շուրթերին միայն մեկ բառ էր՝ Գո՛ռ ջան, երանի ողջ լինեիր: Գոռն, ավաղ, կենդանության օրոք չունեցավ անհատական ցուցահանդես, չտեսավ, թե ինչպիսին է մարդկանց արձագանքն իր նկարներին: Իսկ նրանց արձագանքն ապագային էր ուղղված՝ դեռ որքան նկարներ էր ստեղծելու Գոռը, դեռ ինչեր ուներ անելու... Գոռի և հազարավոր տղաների երազանքները կիսատ մնացին: Տիկին Ալիսան հիմա երազում է Գոռի նկարների գուցե թանգարան կամ էլ ցուցասրահ ունենալու մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular