ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնախաբեությո՞ւն, թե՞ հայ ժողովրդին հերթական անգամ դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ հասարակության ընդդիմադիր հատվածի կողմից ուղղված քննադատությունների զգալի մասը արդարացիորեն վերաբերում է Ադրբեջանում որպես պատանդ պահվող հայկական ռազմաքաղաքական էլիտայի մի հատվածի և Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ ՀՀ իշխանությունների ցուցաբերած անտարբերությանը։

Իշխանությունները պնդում են, սակայն, որ այդ մեղադրանքներն անարդար են, քանի որ իրենք իրականում շատ մտահոգ են այդ հարցում և իրենց հնարավորությունների սահմաններում ամեն բան անում են նրանց հայրենիք վերադարձնելու համար, բայց դրա մասին հրապարակային չեն խոսում, որովհետև, ըստ իրենց, դրանով կարող են վնասել ադրբեջանական գերության մեջ պահվող մեր հայրենակիցներին։ Բնականաբար, ՔՊ կուսակցության նման բացատրությունները հավատ ու վստահություն չեն ներշնչում հասարակության լայն շրջանակների շրջանում և դա ունի տարբեր պատճառներ, որոնցից մեկը կարող է լինել այն, որ ժողովուրդը հասկանում է՝ ՀՀ իշխանությունների կողմից գիտակցաբար լիարժեքորեն չի օգտագործվում իրականում գոյություն ունեցող համահայկական ռեսուրսը։

Ոչ երկրորդական պատճառ կարող է լինել այն, որ Բաքվի բանտում պահվողները, մեղմ ասած, ընդդիմադիր կեցվածք ունեին հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականության հանդեպ, և նրանք կարող էին, ներկայիս իշխանությունների տեսակետից, Հայաստանում բնակվելու համար անցանկալի լինել։ Մի պահ պատկերացնենք, որ նրանց նկատմամբ համաներում է կիրառվել, և նրանք արդեն Հայաստանում են կամ չէին գերեվարվում ու գալիս էին Հայաստան։ Եթե այդքան ֆանտազիա ունենանք նման բաներ պատկերացնելու համար, ապա դժվար չի լինի պատկերացնել նաև այն, թե այդ դեպքում, նույնիսկ եթե նրանք Հայաստանի բանտերում լինեին, ի՞նչ կարգավիճակում կլիներ ՔՊ կուսակցությունը։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ ՔՊ կուսակցության առաջամարտիկներն Ազգային ժողովի բարձր ամբիոնից իրենց ելույթներում գոնե ավելի զուսպ ու պատասխանատու կլինեին։ Օրերս նույն ամբիոնից արված վարչապետի հայտարարությունն առ այն, որ Ղարաբաղյան շարժման դադարեցումն ու այդ հարցի փակումը կարող է նպաստել Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի կամ պայմանագրի կնքման ճանապարհի հարթեցմանը, որ դա նպատակահարմար կլինի նաև Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների ազատության հարցը լուծելու առումով, բնականաբար, գիտակից հայության վրդովմունքն է առաջացրել, որովհետև, բացի ՔՊ կուսակցությունից, կարծես, ոչ ոք չի հավատում, որ նման հայտարարությունները ադրբեջանական կողմի որոշումներում որևէ էական նշանակություն կունենան։ Իմ դիտարկմամբ, այդ հայտարարությունները առողջ հասարակության կողմից ընկալվել են որպես ինքնախաբեություն կամ ՀՀ իշխանությունների կողմից հայ ժողովրդին հերթական անգամ դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ։

Հայ գերիներին ազատ արձակելու գործում ՀՀ իշխանությունների ջանքերը ակնհայտորեն բավարար չեն։ Պառակտումներն այս գործում շատ անտեղի են։ Առնվազն Հայ առաքելական եկեղեցու հետ համագործակցությունը այս հարցում կարող է շատ արդյունավետ լինել։ Բազում առիթներով միջազգային ատյաններում Հայ եկեղեցին բարձրաձայնել է գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին, սակայն, առանց պետության կողմից սինխրոն աջակցության, նման հայտարարությունների լիարժեք ազդեցությունը զգալիորեն նվազում է։ Նույնն է նաև այլ պետությունների ղեկավարների կամ ներկայացուցիչների կողմից ի պաշտպանություն հայ գերիների ազատ արձակման հաճախ հնչեցվող հայտարարությունների դեպքում, որոնք կրկին հանդիպում են հայաստանյան իշխանությունների սառը անտարբերությանը և նվազեցնում են նրանց արդյունավետությունը։ Ուստի, եթե իշխանությունները մտավախություն ունեն, որ իրենց խոսքով կարող են վտանգել գործընթացը, ապա ավելորդ չի լինի, կարծում եմ, նկատի ունենալ նաև շարունակական լռության պարագայում առաջացող ներքին և արտաքին վտանգավորության չափը և համադրել, ըստ իրենց, խոսելու դեպքում առաջացող վտանգների չափի հետ։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular