ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կարմիր փողով ՏՏ ատրճանակ

ՖՈՏՈ

Անցյալ դարի 30-40-ական թվականներին ԽՍՀՄ-ում զանգվածային արտադրության ՏՏ-ների մեջ կային տեսակներ, որոնք ունեին փողի կարմիր գույն։ Տարբեր գնահատականներով դրանց թիվը կազմել է արտադրության ընդհանուր ծավալի 0,5-2 %-ը։ Այդ մոդելներն այժմ գնահատվում են կոլեկցիոներների կողմից և հաճախ ավելի թանկ արժեն, քան ստանդարտ մոդելները: Այնուամենայնիվ, չնայած նման ատրճանակների ապացուցված գոյությանը, դեռևս հարց է նման գույնի ՏՏ–ների առաջացման պատճառները:

Այս պահին առավել տարածված են երկու վարկածներ: Առաջինի համաձայն այդ անսովոր գույնն առաջացել է մետաղի օքսիդացման փուլում սխալների արդյունքում։ Երկրորդը ենթադրում է, որ նման ատրճանակները պատրաստվել են հատուկ ՊԱԿ-ի աշխատակիցներին պարգևատրելու համար կամ նախատեսված են եղել այդ գործակալության առանձին ստորաբաժանումների համար։

Դժվար է պատկերացնել, որ պատերազմական պայմաններում զորքերին տրվել են ատրճանակներ, որոնք կարող էին մատնել մարտիկին իրենց գույնով։ Չնայած դրան, այդ ամբողջությամբ ոչ սև ատրճանակները թերի համարել չի կարելի, քանի որ մետաղի բնութագրերը լիովին համապատասխանում են անհրաժեշտ պահանջներին։ Ինչ վերաբերում է պարգևատրումների համար հատուկ ՏՏ-ների մասին վարկածին, ապա դա, ամենայն հավանականությամբ՝ առասպել է: Եթե ուսումնասիրեք այն աղբյուրները, որոնք նշում են կարմիր ՏՏ–ների առանձնահատկությունը կապված դրանց որպես պարգևատրման համար նախատեսված լինելու հետ, ապա կարելի է նկատել, որ նրանք հաճախ իրենք են զբաղվում նման մոդելների վաճառքով՝ նրանց տալով հազվադեպության և լեգենդի աուրա, ինչը, բնականաբար, արտացոլվում է գնի վրա։

Ամենայն հավանականությամբ կարմրավուն գույնի առաջացման պատճառն օքսիդացման տեխնոլոգիայի կամ պողպատի բաղադրության առանձնահատկությունների մեջ է, բայց ոչ մի կերպ դա արտադրական թերություն չէ: Միանգամայն հնարավոր է նաև, որ որոշները կարող էին նման ատրճանակները ներկայացնել որպես պարգև, բայց բացառապես սեփական նախաձեռնությամբ։ Այնուամենայնիվ, այն միտքը, որ «արյունոտ» ՏՏ-ն ՊԱԿ-ի հատուկ պատվերի մաս է կազմել՝ քիչ հավանական է: Ի պաշտպանություն այդ վարկած է խոսում նաև գունային փոփոխությունների օրինակներն այլ տեսակի փոքր զենքերում: Նմանատիպ կարմրավուն երանգներ հայտնաբերված են ՍՎԴ հրացանների մասերի, Մակարով ատրճանակի պահունակների վրա: Երանգների շրջանակը տատանվում է բոսորագույնից մինչև մուգ կարմիր կամ շագանակագույն: Հայտնի է նաև, որ ռազմական պահեստների հետ աշխատող մարդիկ սովորական նմուշների շարքում բազմիցս են հանդիպել նման ՏՏ-ների, ինչը ևս հաստատում է այդ ատրճանակների որևէ հատուկ կարգավիճակի բացակայությունը։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular