ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրոինտեգրացիան» վերածվում է Հայաստանի թուրքական կլանման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանը, չնայած Մոսկվային ուղղված որոշ ցուցադրական հայտարարությունների, ևս մեկ անգամ ցույց տվեց Արևմուտքի հետ մերձենալու իր իրական մտադրությունները: Հայաստանի խորհրդարանն ընդունեց Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու մասին օրինագիծը, նաև առաջիկա շաբաթներին Բրյուսելն ու Երևանը գործընկերության զարգացման նոր փաստաթուղթ կընդունեն, երկրի ներսում սկսվել են ընդդիմության ներկայացուցիչների ակտիվ հետապնդումները, ինչը հաստատում է Ռուսաստանից հեռանալու ընտրված կուրսը, գրում է  politnavigator.net–ը։ Եվ սա միայն որպես սկիզբ, քանի որ հետագայում ի հակակշիռ Վրաստանի համառելուն և Հարավային Կովկասում հակառուսական ակտիվ գործողությունները շարունակելու լրացուցիչ հենարան ձեռք բերելու նպատակով ԵՄ-ն կարող է համաձայնել հանրապետությանը պաշտոնական կարգավիճակ շնորհել։

Որպես «եվրաինտեգրման»  քարոզչական հիմնավորում իշխանությունները պնդում են, որ, իբր, դա կամրապնդի ժողովրդավարությունը երկրում, կբարելավի քաղաքացիների բարեկեցությունը, կապահովի անվտանգության որոշ լրացուցիչ երաշխիքներ և պայմաններ կստեղծի պետականության առաջանցիկ զարգացման համար։ Ճիշտ է, այդ դեպքում ԵԱՏՄ-ում երկրորդ աթոռին նստած մնալու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը կարող է անիրատեսական լինել։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանին շատ հստակ պայման է դրել՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ՝ հրաժարվելով «եվրաինտեգրումից», քանի որ երրորդ տարբերակ չկա։ «Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը, եթե հանրապետությունը միանա ԵՄ-ին»,- նշել է նա ընդգծելով, որ նման ճանապարհը կհանգեցնի երկրում կենսամակարդակի կտրուկ անկման։ Բայց ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իշխող կուսակցության համար դա փաստարկ չէ, առավել ևս, որ իշխանությունները հերթական անգամ կրկնել են իրենց ապակառուցողական նարատիվը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։

Հետաքրքիր է այն, որ նման բացահայտ հակառուսական գործողություններից հետո Փաշինյանն անմիջապես կոչ է արել հայերին վերջնականապես հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, քանի որ դա Բաքվի պայմաններից մեկն է, նաև լիբերալների «Հայաստանն արցախյան բեռից ազատելու» հին ծրագրային կետը։ Նրա կարծիքով, անհրաժեշտ է մերժել և նույնիսկ դատապարտել Ղարաբաղյան շարժումը, որը քարոզում էր Արցախի վերամիավորումը հանրապետությանը, քանի որ այն, իբր,  խոչընդոտել է պետականության զարգացմանը։ Նա դա նաև կապել է Սահմանադրությունից համապատասխան կետերը հանելու հետ, որը ևս Ադրբեջանի պահանջներից է։

Իհարկե, սա նույնիսկ կապիտուլյացիա էլ չէ, այլ հայ ժողովրդի շահերի բացահայտ դավաճանություն, քանի որ նման քայլով Փաշինյանը ոչ թե ցանկանում է կանխել Սյունիքի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հնարավոր օկուպացիան, այլ նաև ձգտում է հնարավորինս արագ ինտեգրել Հայաստանը «թուրքական աշխարհին», այդ թվում տնտեսական և տրանսպորտային իմաստով։ Թուրքիան և Մեծ Բրիտանիան, ձեռք բերելով Զանգեզուրի միջանցքը, փաստացի իրենց ձեռքը կվերցնեն Հայաստանը, և դրանից հետո Ադրբեջանի կողմից ռազմական գործողություն իրականացնելու անհրաժեշտությունը կանհետանա,  ՆԱՏՕ-ն կհասնի Իրանի հետ սահմաններին և ուղիղ ելք կստանա դեպի Կասպից ծով։ Միաժամանակ անհապաղ կվերացվի ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը, ինչպես նաև Գյումրիի ռազմաբազան։ Դրա հետ կապված էլ Երևանը պարտադրում է «եվրաինտեգրման» գործընթացը՝ այդ ամենն արագացնելու համար։ Հենց դա է պատճառը, որ ԵՄ-ի շահերն այդ հարցում այժմ համընկել են տարածաշրջանում թուրքական հեգեմոնիա հաստատելու հարցում նեոօսմանիստների շահերին:

Այնուամենայնիվ սրացման ու նոր հակամարտություն հրահրելու վտանգն ամբողջությամբ չի վերացվել և բարձր է մնալու նաև ապագայում։ Նույնիսկ հիմա, երբ թվում է, թե խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակը համաձայնեցված է, Ադրբեջանը զգալի ռազմական ուժեր է կենտրոնացնում Հայաստանի հետ սահմանին՝ սպառնալով հայկական իշխող վերնախավին։

Այդ իսկ պատճառով էլ մարտի 27-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շտապ մեկնել է Աստանա, որտեղ հանդիպել է իր գործընկեր, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Հայկական կողմը ղազախական կողմից միջնորդական ջանքեր է խնդրել Բաքվի և Անկարայի վրա ազդելու համար։ Լուծվել են նաև կիրառական խնդիրներ, այն է Հայաստանի ընդգրկումը Ղազախստանից և Կենտրոնական Ասիայից Եվրոպա նավթի, գազի և մետաղների փոխադրման Տրանսկասպյան միջանցք նախագծում։ Բայց Աստանայում բանակցությունների մեկ այլ կարևոր ասպեկտ է եղել ԵԱՏՄ-ի ներսում ընդհանուր մարտավարության և գործողությունների մշակումն՝ այն թուլացնելու և Մոսկվայի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացների խորացումը կանխելու համար։ Իսկ դա արդեն Արևմուտքի հրահանգով է, քանի որ իզուր չէ, որ Միրզոյանի այցի հաջորդ օրը Տոկաևը հանդիպել է Ուկրաինայում պատերազմի շարունակման հավատարիմ աջակիցի` Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կալլասի հետ: Այս ամենի ֆոնին էլ Հայաստանում ընդդիմության նկատմամբ ռեպրեսիաներն են ակտիվացել, քանի որ Փաշինյանը, իր իշխանությունը պահպանելու համար, որդեգրել է Ռումինիայի և Մոլդովայի իր ազատական ​​գործընկերների գործելակերպը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular