ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ թվային օրակարգի գաղափարը. Կարեն Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ՌԴ Կազան քաղաքում նախօրեին մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին՝ ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործակցության զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանն ամեն անգամ հայտարարում է, որ այս հարթակը հետաքրքիր է, հեռանկարային և կարևոր մեր երկրի, մեր տնտեսության զարգացման համար:

Կցանկանայի առանձնացնել մի շարք առանցքային հարցեր, որոնք այսօր նեղ կազմով քննարկել ենք.
Առաջինը ԵԱՏՄ թվային օրակարգն է: Մենք կողմ ենք թվային օրակարգի գաղափարին և կարևորում ենք այն: Պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ, առավել ևս որ մեր երկրներում արդեն գոյություն ունեն այս կամ այն չափով գործարկված, գործող համակարգեր: Մենք պետք է հաշվի առնենք դա, ապահովենք դրանց փոխգործակցությունը, համապատասխան գործիքակազմը և համակարգված աշխատանքի դեպքում կկարողանանք այդ առանձնացված համակարգերը միասնական տեխնոլոգիական հարթակի վերածել:

Երկրորդը խոչընդոտների և արգելքների վերացման ուղղությամբ փոխգործակցությունն է: Այսօր մեզ ներկայացվեց վերլուծություն այն մասին, թե որտեղ ինչը կատարված չէ: Հայկական կողմը հայտարարել է, որ մեզ մոտ արձանագրված թերություններն առաջիկայում կվերացվեն: Այդ ուղղությամբ աշխատանքը շատ օգտակար է, քանի որ այն իրականում լավ դիվերսիֆիկացնում է մեր փոխադարձ տնտեսական հարաբերությունները:

Մենք կողմ ենք ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում նախանշված աշխատանքների ընթացակարգի ընդունմանը և արդեն հանձնաժողովին առաջարկություններ ենք ուղարկել գիտահետազոտական աշխատանքների թեմաների վերաբերյալ՝ համապատասխան երկամյա պլանի մեջ ընդգրկելու նպատակով:

Այսօրվա օրակարգում կցանկանայի առանձնացնել նաև «միասնական պատուհանի» հարցը: Կարծում եմ՝ բավական հետաքրքիր գործիք է: Մենք որոշակի փորձ ենք կուտակել, այն դեռևս համակարգված չէ, բայց մի շարք ուղղություններով բավական առաջ ենք գնացել»:

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը քննարկել են տնտեսության, մաքսային, արդյունաբերության և ագրոարդյունաբերության ոլորտներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ ԵԱՏՄ ներքին շուկայում սահմանափակումների վերացման միջոցառումների ծրագրի, անդամ երկրների կողմից արդյունաբերական ապրանքների մասով տրվող հատուկ սուբսիդիաները ԵԱՏՀ հետ կամավոր կերպով համաձայնեցնելու և դրանց տրամադրման հետ կապված վարույթներ անցկացնելու կարգի, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «միասնական պատուհանի» մեխանիզմի զարգացման, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման կարգի, 2016 թ. ԵԱՏՀ որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատականի մոնիթորինգի մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության վերաբերյալ և այլն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular