ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխում է կողմնորոշումը. ինչո՞ւ է Հայաստանը ծրագրում անդամակցել Եվրամիությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել երկրի Եվրամիությանն անդամակցելու օրինագծին։ Քննարկման ընթացքում մի քանի էական փոփոխություններ են կատարվել փաստաթղթում։ Այսպիսով, նախագծից հանվել է «ինտեգրում» տերմինը, այժմ խոսվում է միայն «անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին։ Բացի այդ, անհետացել է հայ ժողովրդի միասնական կամքի մասին հիշատակումը, սակայն հայտնվել են թեզեր երկրի ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու, բարեկեցությունը բարձրացնելու և անվտանգությունն ամրապնդելու ցանկությունների մասին, գրում է Iz.ru–ն։

Հայ քաղաքագետ Արշալույս Մղդեսյանը կարծում է, որ մոտ ապագայում եվրաինտեգրման մասին օրենքը կընդունվի։ «Ես համարում եմ, որ այս դեպքում մենք չենք խոսում ԵՄ-ին Հայաստանի իրական անդամակցության մասին: Դա տեսադաշտում ամենևին էլ  չկա, Արևմուտքը բազմաթիվ ներքին կոնֆլիկտներ ունի, ԱՄՆ–ի նոր վարչակազմը կոշտ հակասությունների մեջ է ԵՄ–ի հետ, Հայաստանի ժամանակը չէ: Ուստի կարծում եմ, որ այս դեպքում խոսքը բացառապես ներքաղաքական պայքարի մասին է։ Փաստն այն է, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Իշխող թիմը կարծում է, որ արևմտամետ օրակարգը միավորներ կավելացնի իրեն, ուստի պարբերաբար համապատասխան նման լուրեր կտարածվեն», –պարզաբանել է նա։

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի ամբիոնի վարիչ Վլադիմիր Նովիկովն էլ ասել է, որ Փաշինյանին ձեռնտու է տեղի ունեցողը ներկայացնել որպես այնպիսի ժողովրդական նախաձեռնություն, որը իշխանությունները պարզապես չեն կարող անտեսել։

«Փաստորեն, այստեղ կա քաղաքական հաշվարկ, իշխող կուսակցության վարկանիշն այս պահին ամենացածրն է, և նման նախաձեռնություններով նրանք ցանկանում են իրենց կողմը գրավել եվրոպամետ ընտրազանգվածին՝ միարժամանակ փորձելով չօտարել ռուսամետ ընտրողներին։ Մեզ հայտնի է Երևանի պաշտոնական դիրքորոշումը, որտեղ ասվում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն իբր չի հակասում ԵՄ-ին անդամակցելու ցանկությանը։ Իրականում ակնհայտ է, որ հակասություն կա, բայց Երևանում գերադասում են դա չնկատել»,– պնդել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular