ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկան, գլխատեցին, գնացին. Նարինե Կիրակոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սա մեր բակի փրկված ծառերն են։ Եթե բնակիչներից մեկ-երկուսը չմիջամտեր, սա էլ չէին թողնի։ 
Ըստ քաղաքապետարանի Կանաչապատման ծառայության աշխատակիցների, որ օրերս եկել էին այս բակ, եղած ծառերը  չորացած, ծեր ու ոջլոտ էին։ 
Ավելին` «վտանգավոր երեխաների համար»։

Կտրողները եկել էին լուրջ տեխնիկայով, բեռնատար մեքենաներով, «Դրուժբա» սղոցներով։ Ու, նույնիսկ ձևի համար խնամքով չէին կտրում ծառերի գլուխները, այլ ջարդելով, ծառի կեսը ճեղքելով էին կտրում։ 
Չէին էլ թաքցնում այս անգամ, որ առնվազն խորը էտ չէն անում։ 

Էն թեժ սղոցելու պահին, շենքերից մեկի մուտքից մի տատիկ դուրս եկավ, մոտեցավ այդ սղոցող բրիգադին  ու ձայնի մեջ վրդովմունքով էսպես դիմեց.
- Էս ի՞նչ եք անում, բա դուք հա՞յ եք։ Էն երեխեքին ձեր Փաշինյանը տարավ կոտորեց, ստեղ էլ դուք եք մեր ծառերը կոտորում։ Օդ չթողեցիք շնչելու, ամբողջ Երևանը սարքել եք անապատ։ Ինչե՞ք մեզնից ուզում։ Մի կտրեք, գնացեք։ 

- Տիկին, դուք երեխաներ, թոռներ ունե՞ք, - ի պատասխան բորբոքված տատիկի հարցրեցին բանվորները։  

- Ամեն ինչ էլ ունեմ։ Իրանց համար էլ իջել եմ, որ ձեզ չթողնեմ ծառերը կտրեք։

- Բայց մենք չորացած ծառերն ենք կտրում, որ չընկնեմ ձեր թոռների գլխին։ 

Էս պահին էլ մի այլ բնակիչ սկսեց կտրած քոթուկները հավաքել։ Կտրող բրիգադի բանվորներից մեկն էլ վրան բղավեց, թե.
- Էդ ո՞ւր ես տանում։ 
- Ո՞նց, ո՞ւր։ Տանեմ բակի մանղալի մոտ դարսեմ, հարևաններով խորովածի համար կօգտագործենք։
- Չի կարելի, - նախատեց բանվորը։
-  Ախպեր, ո՞նց չի կարելի։ Էս ծառերը ես ու մեր բակի  ժողովուրդնա տնկել, դու չես տնկել։ 
- Չէ, պլան ունենք հանձնելու, չի կարելի, ասեց բանվորների հավանական շեֆն ու հրահանգեց կտրածը արագ բեռնել մեքենան, քանի բնակիչները դա չեն արել։
Ահագին էլ փայտանյութ էր ստացվել արդյունքում։

Նկարներում,  բողոքի ձայնով դուրս եկած մի քանի բնակչի շնորհիվ  մեր մայրաքաղաքի փրկված եզակի կանաչ օազիսներից է (Օլիմպիական կոմիտեի հարևան բակը), որ 1990-ականների կեսին  Դավթաշենի 4 թաղամասի  բակերից մեկում հիմնել էին հենց բնակիչները։ 
 Այն ժամանակ թաղապետը Ռուբեն Գևորգյանն էր, ով  էլ Իջևանի դենդրոպարկից օգնել էր տնկիներ բերել Երևան։ 
Իսկ հիմա այս 30 տարեկան ծառերը, եկել են իրենց կործանարար ծրագրով քաղաքապետարանի աշխատակիցներն ու համոզում, որ հին են, չոր են, վտանգավոր ...

Մեխակ Սայադյան դու կհիշե՞ս, Դավթաշենի այգու համար տվածդ ծառերից է կարծեմ, որ ավելացել էր ու էս մեր բակի համար Գևորգյանը տրամադրեց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular