ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանն առաջ է մղում Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» իր տարբերակը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցված են, և Երևանում կարծում են, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո երկիրը երկար տարիներ կունենա խաղաղ զարգացման հեռանկար։ Բայց ինչո՞ւ, նույնիսկ նման պայմաններում, վաղաժամ է հակամարտությունը վերջնականապես լուծված համարելը, գրում է vz.ru–ն։

Խաղաղության համաձայնագրի բովանդակության մասին հավաստի տեղեկություններ չկան, կան միայն տարատեսակ խոսակցություններ։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «պայմանագրում գաղտնի բան չկա», բայց համաձայնագրի նախագծի տեքստի հրապարակման վերաբերյալ ուղիղ հարցերին շատ խորհրդավոր է պատասխանում։ «Այդ տեքստում մենք հանրությունից գաղտնիք չունենք, և բոլոր հոդվածներն առանձին-առանձին այսպես թե այնպես հրապարակվել են։ Այո, հասարակությունը չի կարդացել տեքստը, բայց չի կարելի ասել, որ ծանոթ չէ տեքստին»,- ասել է Փաշինյանը։

Ո՞րն է իմաստը: Բաքուն հետևողականորեն վարել է բանակցային գործընթացից որևէ երրորդ կողմի բացառելու քաղաքականություն։ Դա նրբագեղ կերպով քանդել է Հայաստանի արտաքին քաղաքականության բուն հիմքը, այն է հույսը դնել ինչ-որ արտաքին հովանավորի վրա, որը պետք է ապահովի Հայաստանի անվտանգությունն ու նրա ազգային շահերը։ Որովհետև նման իրավիճակում հայտնված այդքան փոքր երկիրն ի վիճակի չէ դա ինքնուրույն ապահովել։ Կա ակադեմիական կարծիք, որ դա նորմալ քաղաքականություն է փոքր պետությունների համար, սակայն գործնականում Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերածվել է անընդհատ աշխարհով մեկ այս ու այն կողմ ընկնելուն՝ Ռուսաստանին փոխարինող նոր «հովանոց» փնտրելու համար։ Հրաժարվելով երրորդ երկրների ուժեր տեղակայել սահմանի երկայնքով Հայաստանն իրեն զրկում է ռազմական հովանոցի վերջին հույսից։ Դրանից առաջ էլ Բաքուն հասել էր այսպես կոչված Մինսկի խմբի լուծարմանը, որը գործում էր 1990-ականների կեսերից։ Այո, այդ խումբն այլևս ոչինչ չի որոշում, բայց մնում է որպես հարթակ, որտեղ երրորդ երկրները, այդ թվում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, մասնակցում են բանակցային գործընթացին։ Մոտավորապես նույն պատմությունն է միջազգային դատարանների և հայցերի կիրառման պրակտիկայի մերժման հարցում: Ադրբեջանի համար դա ոչ տաք է, ոչ սառը, բայց Երևանի համար նման միջազգային դեմարշները, ինչպիսիք են դատական ​​հայցերը, և՛ իր վրա ուշադրություն գրավելու միջոց է, և՛ նույնիսկ իր դիրքորոշումների միջազգային ինստիտուցիոնալացման ձև:

Փաշինյանը պնդում է, որ քննարկվում են փոխզիջումներ։ Ճիշտ է, նա խուսափում է համաձայնագրի բովանդակային կողմի վերաբերյալ հարցերին ուղիղ պատասխանելուց պնդելով, որ «այս փուլում շատ կարևոր է միակողմանի հայտարարություններ չանելը»։ Նման կերպ վարչապետը Հայաստանը նույնականացնում է իր հետ։ Փաշինյանը հավատում է Հայաստանի «վերակազմավորման» այն հայեցակարգին, որը նա ինքն է առաջ քաշում վերջին մի քանի տարիներին։ Եթե ​​այդ տեսակետից նայենք այս համաձայնագրին, ապա այն ձեռնտու է «նոր Հայաստանին», քանի որ այն ամբողջությամբ այդ մտածողության շրջանակներում է։ Բայց եթե նայեք պատմական Հայաստանի տեսակետից, ապա այս «խաղաղության պայմանագիրը» շատ նման է կապիտուլյացիայի։

Փաշինյանի շրջապատից շատերը կարծում են, որ ներկայիս համաձայնագիրը լինելու է «վերջնական մանդատի» պես մի բան, որը կփակի Ադրբեջանի հետ հարաբերությունների խնդիրը։ Նրանք մոտավորապես նույն կերպ են նայում նաև նոր Սահմանադրության նախագծին համարելով, որ ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի մասին խոսելուց հրաժարվելը կլուծի Թուրքիայի հետ հարցերը։

Մի խոսքով, Փաշինյանի արտաքին քաղաքականության գաղափարական հիմքը պատմության մերժումն է և կենտրոնացումը, ինչպես ինքն է ասում, «արդի խնդիրների» վրա։ Եվ դրանք երկուսն են՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ Գործնականում դա նշանակում է մի շարք զիջումներ իր թյուրք հարևաններին:

Մինչդեռ կա մտավախություն, որ այս համաձայնագիրը չի կարող վերջնականապես լուծել տարածաշրջանի բոլոր խնդիրները։ Տարածաշրջանային անվտանգության նոր կոնֆիգուրացիան այդպես էլ չի ձևավորվել: Հայաստանում կարծում են, որ տարածքային խնդիրները լուծված են, իսկ Բաքվում այդ հարցում տարբեր կարծիքներ կան։ Եվ խոսքը միայն նրա մասին չէ, թե, օրինակ, որ տարվա քարտեզով պետք է գծեն սահմանը։ Կա նաև տրանսպորտային միջանցքների խնդիրը, այդ թվում Զանգեզուրի միջանցք կոչվածը։

Ի վերջո, համաձայնագիրը չի անդրադառնում հակամարտության հոգեբանական և պատմական պատճառներին: Այն արձանագրում է միայն այն կոնֆիգուրացիան, որն առաջացել է Ադրբեջանի ռազմական հաղթանակի արդյունքում։ Եվ Փաշինյանը բռնել է պատմական հիշողությունը ոչնչացնելու ուղին այդ ամենը թղթի վրա արձանագրելու համար: Իսկ Բաքվում ոչ ոք երբեք չի հրաժարվել պատմական հիշողությունից։ Ավելին, վերջին տարիներին սրվել են շովինիստական ​​տրամադրությունները հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ, ցավոք, հայ-ադրբեջանական առճակատումը պատկանում է հակամարտությունների այն տեսակներին, որոնք հնարավոր չէ լուծել միայն 17 կետերի ստորագրմամբ։

Հենց ադրբեջանական կողմն է պնդել, որ համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները Երևանի հետ ընթանան առանց որևէ միջնորդի մասնակցության։ Շատերն այդ ձևաչափը համարում են մեծ ձեռքբերում, այն է երկու պատմական հակառակորդներ ինքնուրույն համաձայնության են եկել։ Բայց նախ Երևանն ինքն է իրեն դրել նման պայմաններում, և երկրորդ՝ համաձայնագրի պահպանման միջազգային վերահսկողության բացակայությունը ևս Հայաստանի օգտին չի աշխատում։ Իսկ Ադրբեջանի համար այն վերանայելու պատճառ գտնելն այնքան էլ դժվար չէ։ Օրինակ նույն Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ որոշումը ձգձգելը։

Ուստի չափազանց լավատեսական կլինի հակամարտությունը վերջնականապես լուծված համարել: Եվ հիմա միայն հարցն այն է, թե այլ ին՞չ զիջումների կգնա Երևանը երկրի ու ազգի «վերաձևակերպման» իր տարօրինակ հայեցակարգի շրջանակներում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular